09 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

«Որևէ նախագահ, որևէ վարչապետ կամ նախարար տաղանդներ ծնել չի կարող»

 

Երևանի տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը կարծում է ՝ յուրաաքանչյուր կառավարման ժամանակահատված ունենում է իր դրական և բացասական հետևանքները երկրի տարբեր ոլորտների վրա՝ այդ թվում նաև մշակույթի։

Ըստ բանախոսի՝ հարկավոր է նկատել և շարունակել դրականը, դրան զուգահեռ նաև նկատել և չշարունակել բացասականը:

«Միայն այսպես է հնարավոր ինչ-որ առաջընթաց ապահովել մշակութային կյանքում և առհասարակ յուրաքանչյուր ոլորտում: Մշակութային ոլորտում այս տասը տարվա ընթացքում տարբեր քաղաքականություն է իրականացվել։ Ես կարծում եմ՝  այդ բազմազանությունը, մեծ հաշվով, կապ ունի այն փաստի հետ, որ այս տարիների ընթացքում մենք ունեցել ենք տարբեր վարչապետներ: Կարծում եմ՝ որևէ նախագահ, որևէ վարչապետ կամ նախարար տաղանդներ ծնել չի կարող, նրանց գործն է բացահայտել տաղանդներին»,- նշեց Ռուբեն Բաբայանը՝  շեշտելով՝ պետությունը պետք  է ստեղծի համապատասխան պայմաններ՝ բացահայտված տաղանդներին աջակցելու և նրանց գնահատելու ու տարածելու համար։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ