21 Փետրվարի, Ուրբաթ, 2020
KFC

Լուրեր: Մարտի 7, 2018

Դեղորայքը դեղատոմսերով բաց թողնելու գաղափարը ողջունելի է. բժիշկ

28950901_1205072572957618_6371884872341431394_n

«Դեղորայքը դեղատոմսերով բաց թողնելու գաղափարը շատ ողջունելի է, որովհետև դա մեկ նպատակ ունի՝ հիվանդին մոտեցնել բժշկին, ինքնաբուժումների կանխում և վերահսկել դեղաբանական շուկայի վիճակը»,-այսօր՝ մարտի-7-ին «Դեղերի տրամադրման նոր կարգը Հայաստանում. առողջապահական իրավունքի սահմանափակու՞մ, թե՞ դաշտի բարելավում» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱՆ գլխավոր մանկական արյունաբան, ԵՊԲՀ արյունաբանության ամբիոնի դոցենտ Անահիտ Զախարյանը: Զախարյանը նկատեց, որ կան բազմաթիվ […]

Մենք ուշադիր կլսենք մեր եվրոպացի գործընկերների կառուցողական առաջարկները. Շարմազանով

շարմազանով

«Մենք պարոնի դեսպանի քննարկություններն ընկալում ենք որպես ջանասեր գործընկերոջ առողջ քննադատություն: ՀՀ իշխանությունների առանձնակի ուշադրության տակ են գտնվում հակակոռուպցիոն միջոցառումները։ Մենք ջանքեր ենք գործադրում օրենսդրական փոփոխություններ իրականացնելու համար»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով ԱՄՆ դեպսանի հայտարարություններին: Շարմազանովն ընդգծեց, որ ՀՀ իշխանությունները երբեք չեն ասել, որ ՀՀ-ում վատ երևույթներ չկան, սակայն  […]

Անվտանգության խորհուրդը գլխավորելու է վարչապետը

25858

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» մասին օրենքի նախագիծը: «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» մասին օրենքի նախագծով նախատեսվում է, որ Անվտանգության խորհուրդը գլխավորում է վարչապետը: Անվտանգության խորհրդի անդամներն են լինելու բացի վարչապետից, նաեւ առաջին փոխվարչապետը, փոխվարչապետները, Անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանության պետը, զինված […]

Լևոն Մկրտչյանը հանդիպել է Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանի հետ

28721640_1838167912900816_727019512_n

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Լիոնի քաղաքապետԺորժ Կեպենեկյանի գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում էին  Լիոնի  փոխքաղաքապետ, Լիոնի մետրոպոլիփոխնախագահ Կարին Դոնին-Սոզին, Լիոնի համալսարանի նախագահ և  CPU փոխնախագահ Կալեդ Բուաբդալլահին, Լիոն 3համալսարանի նախագահ Ժակ Կոմբիին և պաշտոնատար այլ անձինք: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀայաստանումՖրանսիական համալսարանի Ժան-Մարկ Լավեստին, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն  Մարի ԼուՓափազյանը, ՀՀ ԿԳՆ  պատասխանատուներ: Ողջունելով հյուրերին` նախարար Լևոն Մկրտչյանն ընդգծել է, որ մեծ պատիվ է հյուրընկալել Լիոնի հայազգի քաղաքապետին ունրան ուղեկցող պատվիրակությանը, քանի որ  կրթության ոլրտում առկա  հայ-ֆրանսիական համագործակցության շրջանակումԼիոնի մասնակցությունը՝ ի դեմս Հայաստանում Ֆրանսիական համալսարանի՝ գործնական հավաստում  ունի:   «Հայաստանում ֆրանսիական համալսարանի հիմնադրումը կրթության համակարգի  ամենահաջողված նախագծերից է՝ շնորհիվներդրված ֆրանսիական մոդելի և Լիոն-3 համալսարանի բարձրակարգ մասնագետների»,-նշել է Լևոն Մկրտչյանը և հավելել. «Մինչ այժմ ֆրանսիական համալսարանի առկայությունը մեր երկրում հումանիտար ուղղվածություն ունի, կարծում եմ ժամանակնէ քայլ կատարել դեպի հաջորդ փուլ՝ ընդլայնելով համալսարանի գործունեությունը դեպի բնագիտական ուղղվածություն ևկրթության 3-րդ աստիճան, ինչպես նաև գիտություն՝ հատկապես մաթեմատիկայի և ֆիզիկայի ուղղությամբ: Այս առումով, արդենՖրանսիական համալսարանի և «Թումո» կենտրոնի հետ մի նախագիծ  ենք քննարկում, որի արդյունքում նախատեսում ենքստեղծել հզոր նորարարական կենտրոն՝ առայժմ բնագիտական ուղղվածությամբ»: Անդրադառնալով հանրակրթության ոլորտումֆրանսերեն լեզվի դասավանդմանը`  ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ  Երևանի և հանրապետության  5 մարզերի թվով 10դպրոցներում  ներդրվել է ֆրանսերենը որպես օտար լեզու ուսումնասիրման խորացված ծրագիրը: Նրա խոսքով, այժմ նպատակկա ընդլայնել այդ ծրագիրը և նմանատիպ դպրոցներ բացել հանրապետության բոլոր մարզերում՝ ձևավորվելով ֆրանսիականուսուցման և  քաղաքակրթության յուրօրինակ  կենտրոններ:   Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և կրթության ոլորտում առկա կայուն և երկարատև համագործակցությանհամար՝  Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանը շեշտել է, որ ժամանակն է այդ հարաբերությունները որակական նորմակարդակի բարձրացնելու: «Այսօր, ոչ միայն Հայաստանում, այլ նաև Ֆրանսիայում և ողջ աշխարհում լուրջ խնդիր է ինչպեսապահովել բարձր գիտելիքներով կրթություն, որպեսզի ուսանողները վաղը կարողանան կերտել երկրի ապագան: Հիմաժամանակն է, որպեսզի մեր հարաբերությունները թևակոխեն նոր փուլ. ժամանակն է, որ մենք հենվելով նախորդ ծրագրի վրա, իրականացնեք քաղաքական նոր նախագիծ ու ընդլայնենք մոտ մեկ տասնամյակ Հայաստանում գործող ֆրանսիականհամալսարանի հնարավորությունները:», – ընդգծել է Ժորժ Կեպենեկյանը՝ այդ հարցում հայտնելով ֆրանսիական կողմիպատրաստակամությունը: Իր հերթին՝ Լիոն 3 համալսարանի նախագահ Ժակ Կոմբիին նշել է, որ ֆրանսիական համալսարանինմանատիպ մոդել գործում է աշխարհի տարբեր երկրներում և ներկայում Ֆրանսիայի կրթության նախարարությունը վերանայումէ  այդ երկրների ֆրանսիական մոդելի գործունեությունը՝ բացառությամբ Հայաստանում ֆրանսիական համալսարանի, քանի որֆրանսիական կողմի հավաստմամբ՝ այն ապահովում է կրթության որակ, որը կենսունակ է և միտված է ապագային:   Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Լիոնի մետրոպոլի՝ որպես նորարական և խելացի քաղաքի մոդելին, Հայաստանիբարձրագույն կրթության համակարգի բարեփոխումներին, ինչպես նաև հայ-ֆրանսիական կրթական համագործակցության միշարք տարաբնույթ հարցերի:

Ս. Սարգսյանը լավագույն վարչապետը կլինի. Գ. Սահակյան

գալուստ սահակյան2

«Ես չեմ կարծում, որ որևէ մեկը կամ որևէ կուսակցության մեջ անդամագրված մարդ ինչ-որ ձևով ճնշում է ինչ-որ մեկին: Սերժ Սարգսյանը ժամանակին՝ 2014 թ-ին խոսել է այդ մասին, և դա քաղաքական հայտարարություն է»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության անդամ Գալուստ Սահակյանն՝ ի պատասխան հարցին, թե արդյոք ստիպելու են նախագահ Սերժ Սարգսյանին, որ դառնա […]

Դատապարտյալին տեսակցության գնացած անձի մոտ թմրամիջոցներ են հայտնաբերել

default

Արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները մարտի 6-ին ժամը 14:40-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելով, անձնական խուզարկության են ենթարկել դատապարտյալ Կ. Ս.-ին տեսակցության եկած վերջինիս ազգական Ն.Պ.-ին: Արդյունքում նրա մոտ հայտնաբերել եւ առգրավել են պոլիէթիլենային երկու թափանցիկ փաթեթ: Այս մասին տեղեկանում ենք ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից: Աղբյուրի փոխանցմամբ՝ առաջին փաթեթում եղել է 2.6 գրամ […]

ՀՀ նախագահն իրավունք չի ունենա ինքնուրույն պարգեւ ու կոչում շնորհել

նախագահական

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Ըստ այդմ՝ հանվել են պետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու հարաբերությունները կարգավորելու, ինչպես նաև բարձրագույն կոչում շնորհելու ՀՀ նախագահի լիազորությունը նախատեսող դրույթները: Նախագահին ՀՀ պետական պարգևներով պարգևատրելու կամ պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ դիմելու իրավասություն կունենան վարչապետը, […]

Կստեղծվի Ազգային փոքրամասնությունների հարցերով պալատ

ԱԶԳԱՅԻՆ ժողով

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ հաստատեց «Հանրային խորհրդի մասին» օրենքի լրամշակված նախագիծը: Նախագիծն ընդունվեց 63 կողմ, 32 դեմ քայներով: Հանրային խորհրդի առաջին անդամներին նշանակելու է կառավարությունը, իսկ մնացած անդամները կընտրվեն գաղտնի քվեարկությամբ։ Խորհրդին առընթեր կստեղծվի Ազգային փոքրամասնությունների հարցերով պալատ:

Ռուսաստանում արգելել են Հայաստանից 250 կգ ելակի ներմուծումը

beri

Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանի բեռների տերմինալում «Ռոսսելխոզնադզորի» մասնագետները հրաժարվել են բաց թողնել Հայաստանից ներմուծված ելակի 250-կիլոգրամանոց խմբաքանակը: Ռուսական զլմ-ների փոխանցմամբ՝ Հայաստանից ներմուծված ելակը կարանտինային ստուգումը չի անցել դրանցում հայտնաբերված միջատների պատճառով: Անցկացված փորձաքննությամբ պարզվել է, որ ելակի հետ միասին ներմուծող երկիրը Պետերբուրգ է ուղարկել նաեւ ծաղկային տրիպս, որը բույսերի վտանգավոր վնասատու է: «Ռոսսելխոզնադզորի» մասնագետները որոշել են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված