08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 7, 2018

Արա Բաբլոյանն ընդունել է Լիոնի քաղաքապետի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մարտի 7-ին ընդունել է Լիոնի քաղաքապետ Ժորժ Քեփենեկյանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով պատվիրակության այցը Հայաստան՝ ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է հայ-ֆրանսիական միջպետական հարաբերություններին, գոհունակությամբ ընդգծել քաղաքական երկխոսության բարձր մակարդակը բարեկամ երկրների միջեւ: Շնորհավորելով Ժորժ Քեփենեկյանին Լիոնի քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ՝ խորհրդարանի ղեկավարը մաղթել է նրան նորանոր հաջողություններ՝ ի բարօրություն լիոնցիների եւ ի […]

Մի բավարարվիր եղածով, քեզ աճ է պետք

Բավական չէ Աստծու գոյության մասին տեղյակ լինել: Պետք է Աստվածաշունչ ունենալ: Աստվածաաշունչ ունենալը բավական չէ, պետք է այն կարդալ ամեն օր: Կարդալը բավական չէ, պետք է հասկանալ կարդացածը, օգտվելով նաև եկեղեցու հայրերի մեկնողական գրքերից: Հասկանալը միայն բավարար չէ, այլ պետք է ջանալ դրանք  կյանքի կոչել և ապրել այդպես: Ընդ որում այնպես ապրել,  որ այլոք գնահատեն […]

Պետք չէ Թուրքիայից սպասել դիվանագիտական պատասխան արձանագրությունների հարցով․ Մահչուփյան

Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավոր խորհրդական, պոլսահայ լրագրող և գրող Էթյեն Մահչուփյանը Ermenihaber.am-ի հետ զրույցում, անդրադառնալով հայ-թուրքական անձանագրությունների չեղարկմանը, ասաց. «Սարգսյանի կողմից արձանագրությունների չեղարկումը Թուրքիայի կողմից դրական կամ բացասական որևէ հակազդեցություն չի առաջացնի: Արձանագրություններն առանց այդ էլ չէին գործում ու սպասելիքներ էլ չկային: Այդ պատճառով չպետք է սպասել, որ Թուրքիան որևէ դիվանագիտական պատասխան կտա այս […]

Կակտիվացվեն անչափահասների շրջանում հանցագործությունների նախականխմանն ուղղված միջոցառումները

Շիրակի և Լոռու մարզի դատախազություններում ուսումնասիրվել է 2017թ. նշված մարզերում անչափահասների կողմից կամ նրանց մասնակցությամբ հանցագործությունների ընդհանուր իրավիճակը: ՀՀ Լոռու մարզում 2017թ. արձանագրվել է 19 անչափահասների կողմից կատարված թվով 25 հանցա­գոր­ծության դեպք՝ 2016 թվականի նույն ժամանակահատվածում՝ 23 անչափահասի կողմից կատարված 26 դեպքի դիմաց: Իսկ ՀՀ Շիրակի մարզում անցած տարի արձանագրվել է 34 անչափահասի կողմից կատարված […]

Հաճելի անակնկալ՝ Երևանի քաղաքապետարանի կին աշխատակիցներին

Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին ընդառաջ, Երևանի քաղաքապետարանի գլխավոր և երկրորդ մասնաշենքերում աշխատող կանանց և աղջիկներին մատուցվել է հաճելի անակնկալ: Առավոտյան նրանց դիմավորել են կենդանի երաժշտությամբ՝ Երևանի քաղաքապետի անունից  նվիրելով վարդեր և շնորհավորական բացիկներ:  

Նախագահը ընդունել է Լիոնի քաղաքապետի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով Լիոնի քաղաքապետին և նրան ուղեկցող ներկայացուցչական պատվիրակությանը Երևանում՝ Հանրապետության Նախագահը հանդիպման սկզբում նախ շնորհավորել է Ժորժ Կեպենեկյանին Լիոնի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել բազում հաջողություններ։ Նախագահն ընդգծել է, որ Ֆրանսիայում մեր հայրենակցի հաջողությունները հայաստանցիները համարելու են նաև […]

ԵԱՀԿ դիտարկում՝ Արցախի և Ադրբեջանի սահմանին

Մարտի 7-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Հադրութի շրջանի հարավային ուղղությամբ։  Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (ԳՆԱՆ) դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա): Սահմանի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել է ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից  Մարտին Շուստերը (Գերմանիա)։ Դիտարկումն անցել […]

Արա Բաբլոյանը ցավակցել է

«Ընդունեք խորին ցավակցություններ Սիրիայում ռուսական Ան-26 ինքնաթիռի վթարի կապակցությամբ: Մենք կիսում ենք ձեր վիշտը եւ կարեկցում զոհվածների ընտանիքներին՝ մաղթելով նրանց համբերություն եւ տոկունություն»,-նշված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ցավակցական հեռագրերում: 

Հայաստանի ԱԳ նախարարն ընդունեց Լիոնի քաղաքապետին

Մարտի 7-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը ողջունեց Լիոնի քաղաքապետի գլխավորած ներկայացուցչական պատվիրակության այցը Երևան և գոհունակությամբ ընդգծեց Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ քաղաքապետ Կեպենեկյանի անձնական ներդրումը։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ժորժ Կեպենեկյանը նշեց, որ Լիոնը պատրաստ է գործնական ծրագրերի միջոցով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՓետրվարիԱպրիլի