13 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Դեղորայքը դեղատոմսերով բաց թողնելու գաղափարը ողջունելի է. բժիշկ

«Դեղորայքը դեղատոմսերով բաց թողնելու գաղափարը շատ ողջունելի է, որովհետև դա մեկ նպատակ ունի՝ հիվանդին մոտեցնել բժշկին, ինքնաբուժումների կանխում և վերահսկել դեղաբանական շուկայի վիճակը»,-այսօր՝ մարտի-7-ին «Դեղերի տրամադրման նոր կարգը Հայաստանում. առողջապահական իրավունքի սահմանափակու՞մ, թե՞ դաշտի բարելավում» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱՆ գլխավոր մանկական արյունաբան, ԵՊԲՀ արյունաբանության ամբիոնի դոցենտ Անահիտ Զախարյանը:

Զախարյանը նկատեց, որ կան բազմաթիվ հարցեր, որոնք խճճեցին իրավիճակը, բայց այդ բոլոր հարցերը ժամանակի ընթացքում հնարավոր է լուծել:

Անահիտ Զախարյանը կարծում է, որ ազգաբնակչության մտածելակերպը պետք է փոխել և դա կարվի քայլ առ քայլ՝ աստիճանական կարգով:

Քննարկման մյուս բանախոսը Ռ. Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի բժիշկ-արյունաբան Վիոլետա Զոփունյանը նկատեց, որ նման օրենք ընդունելուց առաջ հարկավոր էր աշխատանքային խմբերի միջոցով լուրջ քննարկումներ անել:

Զոփունյանը նկատեց, որ մենք ունենք «Դեղերի մասին օրենք», որտեղ բացառապես դեղատոմսով դուրս գրվող դեղերի ցանկ կա:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ