20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Լևոն Մկրտչյանը հանդիպել է Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանի հետ

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Լիոնի քաղաքապետԺորժ Կեպենեկյանի գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում էին  Լիոնի  փոխքաղաքապետ, Լիոնի մետրոպոլիփոխնախագահ Կարին Դոնին-Սոզին, Լիոնի համալսարանի նախագահ և  CPU փոխնախագահ Կալեդ Բուաբդալլահին, Լիոն 3համալսարանի նախագահ Ժակ Կոմբիին և պաշտոնատար այլ անձինք: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀայաստանումՖրանսիական համալսարանի Ժան-Մարկ Լավեստին, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն  Մարի ԼուՓափազյանը, ՀՀ ԿԳՆ  պատասխանատուներ:

Ողջունելով հյուրերին` նախարար Լևոն Մկրտչյանն ընդգծել է, որ մեծ պատիվ է հյուրընկալել Լիոնի հայազգի քաղաքապետին ունրան ուղեկցող պատվիրակությանը, քանի որ  կրթության ոլրտում առկա  հայ-ֆրանսիական համագործակցության շրջանակումԼիոնի մասնակցությունը՝ ի դեմս Հայաստանում Ֆրանսիական համալսարանի՝ գործնական հավաստում  ունի:

 

«Հայաստանում ֆրանսիական համալսարանի հիմնադրումը կրթության համակարգի  ամենահաջողված նախագծերից է՝ շնորհիվներդրված ֆրանսիական մոդելի և Լիոն-3 համալսարանի բարձրակարգ մասնագետների»,-նշել է Լևոն Մկրտչյանը և հավելել. «Մինչ այժմ ֆրանսիական համալսարանի առկայությունը մեր երկրում հումանիտար ուղղվածություն ունի, կարծում եմ ժամանակնէ քայլ կատարել դեպի հաջորդ փուլ՝ ընդլայնելով համալսարանի գործունեությունը դեպի բնագիտական ուղղվածություն ևկրթության 3-րդ աստիճան, ինչպես նաև գիտություն՝ հատկապես մաթեմատիկայի և ֆիզիկայի ուղղությամբ: Այս առումով, արդենՖրանսիական համալսարանի և «Թումո» կենտրոնի հետ մի նախագիծ  ենք քննարկում, որի արդյունքում նախատեսում ենքստեղծել հզոր նորարարական կենտրոն՝ առայժմ բնագիտական ուղղվածությամբ»: Անդրադառնալով հանրակրթության ոլորտումֆրանսերեն լեզվի դասավանդմանը`  ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ  Երևանի և հանրապետության  5 մարզերի թվով 10դպրոցներում  ներդրվել է ֆրանսերենը որպես օտար լեզու ուսումնասիրման խորացված ծրագիրը: Նրա խոսքով, այժմ նպատակկա ընդլայնել այդ ծրագիրը և նմանատիպ դպրոցներ բացել հանրապետության բոլոր մարզերում՝ ձևավորվելով ֆրանսիականուսուցման և  քաղաքակրթության յուրօրինակ  կենտրոններ:

 

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և կրթության ոլորտում առկա կայուն և երկարատև համագործակցությանհամար՝  Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանը շեշտել է, որ ժամանակն է այդ հարաբերությունները որակական նորմակարդակի բարձրացնելու: «Այսօր, ոչ միայն Հայաստանում, այլ նաև Ֆրանսիայում և ողջ աշխարհում լուրջ խնդիր է ինչպեսապահովել բարձր գիտելիքներով կրթություն, որպեսզի ուսանողները վաղը կարողանան կերտել երկրի ապագան: Հիմաժամանակն է, որպեսզի մեր հարաբերությունները թևակոխեն նոր փուլ. ժամանակն է, որ մենք հենվելով նախորդ ծրագրի վրա, իրականացնեք քաղաքական նոր նախագիծ ու ընդլայնենք մոտ մեկ տասնամյակ Հայաստանում գործող ֆրանսիականհամալսարանի հնարավորությունները:», – ընդգծել է Ժորժ Կեպենեկյանը՝ այդ հարցում հայտնելով ֆրանսիական կողմիպատրաստակամությունը: Իր հերթին՝ Լիոն 3 համալսարանի նախագահ Ժակ Կոմբիին նշել է, որ ֆրանսիական համալսարանինմանատիպ մոդել գործում է աշխարհի տարբեր երկրներում և ներկայում Ֆրանսիայի կրթության նախարարությունը վերանայումէ  այդ երկրների ֆրանսիական մոդելի գործունեությունը՝ բացառությամբ Հայաստանում ֆրանսիական համալսարանի, քանի որֆրանսիական կողմի հավաստմամբ՝ այն ապահովում է կրթության որակ, որը կենսունակ է և միտված է ապագային:

 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Լիոնի մետրոպոլի՝ որպես նորարական և խելացի քաղաքի մոդելին, Հայաստանիբարձրագույն կրթության համակարգի բարեփոխումներին, ինչպես նաև հայ-ֆրանսիական կրթական համագործակցության միշարք տարաբնույթ հարցերի:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ