25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 5, 2018

Վազգեն Սարգսյանի կերպարն ուսուցողական է. Կարեն Ավագյան

Մարտի 5-ին` հասարակական-քաղաքական և ռազմական գործիչ, ՀՀ Ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) երիտասարդական կազմակերպությունը և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհուրդը կազմակերպեցին այց Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան, Սպարապետի տուն և Սպարապետի անունը կրող զորամաս: Տուն-թանգարանում Սպարապետի կյանքին ու գործունեությանը ծանոթանալուց հետո ծրագրի մասնակիցներն այցելեցին Վազգեն […]

Դատապարտյալներին փոխանցել են ոգելից խմիչք, բջջային հեռախոսներ…

22.02.2018թ.-ին ՀՀ ԱՆ Արմավիր քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Շ.-ն հաղորդում է տվել, որ նշված հիմնարկի տնտեսական մասի աշխատակիցը որոշ դատապարտյալների կողմից կատարած լավությունների դիմաց համապատասխան ստուգումներ չի իրականացրել: Ա. Շ.-ն հայտնել է նաև, որ ՔԿՀ-ի հիշյալ աշխատակիցը գումարի դիմաց պարբերաբար հիմնարկ է անցկացրել արգելված իրեր և առարկաներ, այդ թվում` ոգելից խմիչք, բջջային հեռախոսներ, էլեկտրական սարքեր, […]

Վարչապետ կնշանակվի Սերժ Սարգսյանը.Գեներալ Մանվել

 «Ես 100 տոկոսով ուզում եմ, որ Սերժ Սարգսյանը վարչապետ  լինի, որովհետեւ ես իրեն վստահում եմ, որովհետեւ իր հետ առաջին օրվանից՝ 89 թվականից, քայլ առ քայլ, սանտիմ-սանտիմ անցել ենք ճանապարհները: Ու ինքը միշտ նվիրված է եղել այս երկրին եւ պետությանը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասել է  Արցախի հերոս, ԱԺ պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը: Հարցին, […]

Կենտրոնական Ռուսաստանն ամբողջովին ձյան տակ է /տեսանյութ/

Մոսկվան ու կենտրոնական Ռուսաստանն ամբողջովին ձյան տակ են հայտնվել։ Անդադար տեղացող ձյունը կաթվածահար է արել ճանապարհներն ու երթեւեկությունը։ Ավտովճանապարհներին կիլոմետրերով խցանումներ են, լուրջ ավտովթարներ են տեղի ունենում։ Մոսկվայում երկրորդ օրն է՝ ձյան տեղումները չեն դադարում։ Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում  

Մեզ պետք են ճշմարիտ թվեր, մենք թիվ նկարելու խնդիր չունենք.վարչապետ

 Վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 3-ին այցելել է Արագածոտնի մարզ` ծանոթանալու 2017 թ. մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին և 2018 թ. անելիքներին: Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը նշել է, որ հանրապետության համախառն ներքին արդյունքի ցուցանիշում մարզի մասնաբաժինը կազմում է 3 տոկոս, համախառն արդյունաբերական արտադրանքի ծավալը 2016 թվականին կազմել է 39.4 մլրդ […]

Էքստրասենսի սպանության մեջ մեղադրվողը դատապարտվեց

Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող Մուշեղ Մխիթարյանն այսօր՝ մարտի 5-ին, դատապարտվել է  20 տարվա ազատազրկման: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ վարչական շրջանի նստավայրում Մուշեղ Մխիթարյանն իր նկատմամբ կայացրած դատավճիռն ընդունել է  արցունքներով: Հիշեցնենք, որ 2015թ. օգոստոսի 5-ին Երեւանի Մազմանյան 5 շենքի թիվ 20 բնակարանում հայտնաբերվել էր «6-րդ զգայարան» հաղորդաշարի էքստրասենս, 53-ամյա Անի Մաջնունյանի դին՝ […]

Ամեն վայրկյան պատերազմ կարող է սկսվել. Սուրիկ Խաչատրյան

 «Այսօր շարունակվում է այն ծրագիրը, որը նախատեսել էր Վազգեն Սարգսյանը: Այսօր էլ Վազգեն Սարգսյանի տեսակը կա: Նրա ընկերները պատրաստակամ են, պատերազմն ինչքան էլ սկսի, չեմ կարծում, որ մեր ժողովուրդը մտահոգվելու խնդիր ունի»,-այս մասին այսօր՝ մարտի 5-ին, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, լրագրողների հետ զրույցում ասել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Նրա խոսքով՝ ենք պատրաստ […]

ԱՄՆ-ը նոր զենքերի մասին Պուտինի խոսքերը զուտ հռետորաբանություն է համարում

ԱՄՆ-ի պաշտպանական համակարգի բարձրաստիճան պաշտոնյաները հորդորում են ամերիկացիներին ռազմական իր նոր ուժի մասին Ռուսաստանի նախագահի խոսքերը չընդունել որպես լուրջ սպառնալիք: Վլադիմիր Պուտինը նախագահական ընտրությունների նախաշեմին խոսեց իր երկրի միջուկային հզորությունների ու նոր տիպի զենքերի մասին: Սակայն Ամերիկան այդ խոսքերին մեծ ուշադրություն չի դարձնում, հայտնում է Ամերիկայի ձայնը։ ‘’Անհաղթահարելի’’ միջուկային զենք կրելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի […]

Արմեն Սարգսյանը շատ բան կարող է փոխել.«Ծառուկյան դաշինք»-ի պատգամավոր

«Հայաստանի նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը կարող է դառնալ բոլորի նախագահը, քանի որ դրա համար կան նախապայմաններ և հնարավորություններ»,-այս մասին այսօր՝ մարտի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է  «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Պատգամավորը նշել է, որ  Արմեն Սարգսյանին կողմ քվեարկելով՝ իրենք ավելի մեծ պատասխանատվություն փոխանցեցին նոր նախագահին, որ նա առաջին հերթին պատասխանատվություն զգա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՓետրվարիԱպրիլի