03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մարտի 5, 2018

Աղոթք տան համար

Ներկա եղիր, Տեր, և գործիր այս տանը,  նրանց մոտ, ովքեր բնակվում են այստեղ։  Հեռու վանիր բոլոր չար ոգիներին,  որոնք հաճախ տիրապետում են այստեղ։  Պահպանիր մեր համար լույսը,  որն այսքա՜ն հաճախ ենթարկվում է  մեր աչքերում մարելու վտանգին ։ Կառլ Բարթ (1886-1968)

Սերժ Սարգսյանն անփոխարինելի է.Սուրիկ Խաչատրյան

«Կյանքն է ապացուցել: Այս 30 տարիներն ապացուցել են, որ Սերժ Սարգսյանը  իսկապես անփոխարինել է»,-այս մասին այսօր՝ մարտի 5-ին, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Սուրիկ Խաչատրյանը արժանավոր է  համարում նաև ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանին «Ինքը ունի շատ մեծ կապեր դրսերի հետ, շատ մեծ ինտելեկտի […]

«95 թվականից Շուշիում չայ են խմում». Մովսես Հակոբյանը հեգնեց

«Ադրբեջանի արտաքին քաղաքականության եւ հնչող հայտարարությունների մեջ լուրջ փոփոխություններ չկան»,-այս մասին այսօր՝ մարտի 5-ին, «Եռաբլուր» պանթեոնում,  անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, թե վերադարձնելու են պատմական Երևանը, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը: Հակոբյանը նկատում է, թե պաշտոնական Բաքուն տարիներ շարունակ դատարկ կոչերով է հանդես գալիս. «Ադրբեջանի արտաքին քաղաքականության, հայտարարությունների […]

Նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է «Եռաբլուր» պանթեոն

Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ այսօր Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ ծաղկեպսակ դրել Սպարապետի շիրմին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին: Նախագահը պանթեոնում նաև ծաղիկներ է խոնարհել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին, որից հետո ներկա է գտնվել Եռաբլուրի Ս. Վարդանանց […]

Ատոմակայանը պայթեցնելու մասին ահազանգ է հնչել

Ոստիկանության Մեծամորի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մարտի 4-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Ժամը 10։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Հայաստանի ատոմային էլեկտրակայանը պայթեցնելու են։ Ոստիկանները կարճ ժամանակում պարզել են, որ ահազանգողը եղել է Արմավիր քաղաքի բնակիչ՝ 49-ամյա […]

«Սա օրինակ է քաղաքական ուժերին, որ փորձում էին խելք ու խրատ ցույց տալ «Դաշնակցությանը»»

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի համոզմամբ՝ հայ-թուրքական արձանագրությունների չեղարկումը կարևորագույն ձեռքբերումներից մեկն է: «Սա օրինակ է քաղաքական բոլոր ուժերին, որ փորձում էին խելք ու խրատ ցույց տալ «Դաշնակցությանը», թե ինչպես պետք է գործել, ինչ պետք է անել: Արագ, անհապաղ, անմիջապես ինչ-որ հարցերի լուծման ծրագրեր են մշակում, բայց փորձը ցույց է տալիս, որ ժամանակին այդ […]

Փոստանջյանը կհասնի՞ իշխանափոխության.Գյումրիում թեժ էր/տեսանյութ/

«Ընդվզում», «Միացում», «Ընդվզիր, մերժիր սատանայի բանաձեւը»: Այս կոչերով «Երկիր Ծիրանի»-ն Գյումրի էր այցելել: Ցուցապաստառներով երթ անցկացրեցին Գյումրիի փողոցներով՝ քաղաքի բնակչությանը կոչ անելով ոտքի կանգնել, ընդվզել համակարգի դեմ։  Կուսակցության հիմնադիր Զարուհի Փոստանջյանն ու նրա համախոհները քայլեցին Գյումրու, հիմնականում կենտրոնական փողոցներով, եւ  կոչ արեցին միանալ իրենց Համազգային շարժմանը: «Մենք մեր շարժումը սկսում ենք Գյումրիից, եւ ոչ ինքնանպատակ, […]

Անկարայում ԱՄՆ դեսպանատունը ժամանակավորապես փակվել է

Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատունը անվտանգության նկատառումներով մարտի 5-ին փակ կլինի։ Դեսպանատան պաշտոնակայքում տեղ գտած հայտարարությամբ կոչ է արվել ԱՄՆ քաղաքացիներին՝ հեռու մնալ մարդաշատ վայրերից և դեսպանատան տարածքից։ Նաև զբոսաշրջային վայրեր, առևտրի կենտրոններ, սպորտային և զվարճանքի կենտրոններ այցելելու դեպքում զգոնության կոչ է արվել։ «Ձեր ընտանիքին և ընկերներին տեղեկացրեք ձեր անվտանգության վիճակի մասին, հետևեք թեմայի վերաբերյալ տեղական մամուլի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՓետրվարիԱպրիլի