26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Փոստանջյանը կհասնի՞ իշխանափոխության.Գյումրիում թեժ էր/տեսանյութ/

«Ընդվզում», «Միացում», «Ընդվզիր, մերժիր սատանայի բանաձեւը»: Այս կոչերով «Երկիր Ծիրանի»-ն Գյումրի էր այցելել: Ցուցապաստառներով երթ անցկացրեցին Գյումրիի փողոցներով՝ քաղաքի բնակչությանը կոչ անելով ոտքի կանգնել, ընդվզել համակարգի դեմ։ 

Կուսակցության հիմնադիր Զարուհի Փոստանջյանն ու նրա համախոհները քայլեցին Գյումրու, հիմնականում կենտրոնական փողոցներով, եւ  կոչ արեցին միանալ իրենց Համազգային շարժմանը:

«Մենք մեր շարժումը սկսում ենք Գյումրիից, եւ ոչ ինքնանպատակ, Գյումրին մեր ուժն է, եւ այն հրդեհը, որը մենք այսօր այստեղ վառում ենք, պետք  է տարածենք հանրապետության բոլոր քաղաքներում եւ գյուղերում»,-ասաց Զարուհի Փոստանջյանը:

«Կոչ ենք անում բոլորիդ, սիրելի′ գյումրեցիներ, այսօրվանից դուրս եք գալիս փողոցներ, հեղեղում եք փողոցները, պարտադրում եք այս իշխանություններին, որպեսզի հեռանան»,-բարձախոսով բացականչում էին «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները։

Նրանք քայլեցին Գորկի փողոցով, կենտրոնական հատվածներով քայլելով ու իրենց կարգախոսը բաժանելով, ապա՝ շարժվեցին դեպի  կենտրոնական շուկա ու Վարդանանց հրապարակ։

Գյումրիում հորդառատ անձրև էր, այնքան էլ հեշտ չէր քայլել Գյումրիի ցեխոտ, անձրևաջրերով լի փողոցներում, մարդիկ էլ  ուղղակի նայում էին, քչերն էին  միանում երթին:

 «Գյումրին, լինելով մեր հայրաքաղաքը,  պետք  է իրապես ծաղկուն քաղաք լիներ, և գյումրեցիները պետք է սփռված չլինեին աշխարհով մեկ։ Պետք է հավաքվեին ու մեծ ընտանիքներ կազմեին հենց Գյումրիում, չմեկնեին Լոս- Անջելես, Մոսկվա, Փարիզ և այլ քաղաքներ։ Սիրելիներս, ինչպես այլ քաղաքները Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Գյումրին այսօր դատարկվել է։ Գյումրին այսօր ավերված է, Գյումրին աղետի գոտի հասկացությունից դուրս չի եկել, այս ի՞նչ է մեր փողոցների վիճակը։ Այդքան գումար  մենք ունեինք, որ կարող էինք մեր բոլոր փողոցները  հիմնահատակ վերանորոգել, ամբողջությամբ վերանորոգեինք։ Մինչդեռ այսօր փողոցները ցեխի ու փոսերի մեջ են կորած։ Գյումրեցիները դեռ շարունակում են մնալ անօթևան»,- ասաց Զարուհի Փոստանջյանը։

Henaran.am-ի այն հարցին, թե արդյոք պասիվ չէ ժողովուրդը, ընդվզելն ու ոտքի կանգնել այնքան էլ չեն ցանկանում, Զ. Փոստանջյանը պատասխանեց. «Իհարկե, ոտքի կկանգնի,  ամբողջ Հայաստանը ոտքի կկանգնի։ Կարևորն այն է, որ Գյումրին պատրաստ է լինելու ամբողջ գործընթացը սպասարկելու»։

Վարդանանց հրապարակից «Երկիր Ծիրանի»-ն ուղևորվեց Վանաձոր՝ շարունակելով երթը այնտեղ:

unnamed

unnamed

unnamed

unnamedunnamed

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ