«Ընչի բդի սաղ Հայաստանն իմանա, թե ում բերանը պրոթեզ կա».Շիրակի ատամնաբույժները «պայթեցին»
Այսօր Շիրակի մարզի ստոմատոլոգները բողոքով ներկայացել էին Շիրակի մարզպետարան: Նրանք դժգոհում էին կառավարության եւ առողջապահության նախարարության ներդրած էլեկտրոնային համակարգի դեմ, որը ընդունվել է 2017թ. օգոստոսի 24-ին, այն մինչ ընդունումը նախապես չի քննարկվել մասնագետների հետ: Կառավարության որոշումը գործելու է վաղվանից` մարտի 6-ից: Ստոմատոլոգների հետ հանդիպեցին ու հարցը քննարկեցին Շիրակի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության […]