05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

ԱՄՆ-ը նոր զենքերի մասին Պուտինի խոսքերը զուտ հռետորաբանություն է համարում

ԱՄՆ-ի պաշտպանական համակարգի բարձրաստիճան պաշտոնյաները հորդորում են ամերիկացիներին ռազմական իր նոր ուժի մասին Ռուսաստանի նախագահի խոսքերը չընդունել որպես լուրջ սպառնալիք: Վլադիմիր Պուտինը նախագահական ընտրությունների նախաշեմին խոսեց իր երկրի միջուկային հզորությունների ու նոր տիպի զենքերի մասին: Սակայն Ամերիկան այդ խոսքերին մեծ ուշադրություն չի դարձնում, հայտնում է Ամերիկայի ձայնը։

‘’Անհաղթահարելի’’ միջուկային զենք կրելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը Միացյալ Նահանգներում համարում են պարզ հռետորաբանություն:
Ինչպես Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսն է ասում, նախագահ Պուտինը հաստատեց այն, ինչի մասին ԱՄՆ-ի կառավարությունը գիտեր շատ վաղուց, եւ ինչը Մոսկվան շարունակ հերքում էր:

‘’Ռուսաստանն անցած մեկ տասնամյակի ընթացքում ստեղծում էր ապակայունացնող համակարգեր, այդպիսով ոտնահարելով ստանձնած պարտավորությունները’’:
Պուտինը հայտարարում էր, որ նոր զենքերը, որոնց թվում են միջուկային շարժիչով թեւավոր հրթիռները, միջուկային շարժիչով ստորջրյա, հեռվից կառավարվող սարքերը եւ հիպերգերձայնային հրթիռները, ունեն անսահմանափակ հեռահարության հնարավորություններ եւ ունակ են խուսափել ԱՄՆ-ի հակահրթիռային համակարգերից:

Պենտագոնը հիշեցնում է, որ նշված առնվազն երկու զենքերը ու միջուկային տորբեդոներն արդեն իսկ առկա են իր միջուկային կարողությունների հաշվեկշռում:
Ինչպես Ամերիկյան ռազմական ուժերի հարցերով վերլուծաբան Սիմ Թեքն է ասում, ‘’Չեմ կարծում, որ այդ զինատեսակները խաղի կանոնները փոխելու ուժ ունեն’’:

Սակայն, ավելացնում է նա, դրանք ունեն ազդեցություն գործելու իրենց լծակները: ‘’Դրանք իհարկե ստիպում են մարդկանց Ռուսաստանին նայել որպես հնարավոր սպառնալիքի’’:

ԱՄՆ-ի պաշտպանության ու հետախուզության բարձրաստիճան պաշտոնյաները կարծում են, որ Սիրիայում եւ Ուկրաինայում իր քաղաքականությունն առաջ տանելու նպատակով է Պուտինը ձգտում այս եղանակով Ռուսաստանը ցուցադրել որպես գերհզոր ուժ:

Հենց այդ մասին էլ նա խոսում էր հինգշաբթի օրվա իր ելույթում:

‘’Այն ամենն, ինչ ուզում էիք խոչընդոտել ձեր քաղաքականությամբ, արդեն իրականություն է: Դուք չկարողացաք զսպել Ռուսաստանին’’:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ