21 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2019
KFC

Լուրեր: Հունվարի 30, 2018

Իմ տղաները հպարտ հայեր են. Արմեն Սարգսյան

armen-sargsyan-despan-634x445

«Բոլոր հանդիպումները շատ հետաքրքիր էին ու լարված»,-այսօր Գիտությունների ազգային ակադեմիայում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը, ով երեկ հանդիպել էր ՀՀԿ-ին ու ՀՅԴ-ին: Նա հորդորեց շարունակել հանդիպումները, իսկ երբ որոշումը կկայացնի՝ լինելու է նախագահի թեկնածու, թե ոչ, այդ ժամանակ էլ իր որոշման մասին կհայտնի: «Ես Հայաստանից չեմ գնացել, որ վերադառնամ, […]

Տղամարդկանց խելքը հենց այսպիսի կնոջ համար գնում է

349630_muzhchina_zhenshhina_paren_devushka_para_mashina_v_2200x1447_www.GdeFon.ru_-1024x673

Տղամարդկանց ճաշակները տարբեր են, բայց նրանց մեծ մասը նիհար կանանց են նախընտրում: Հարցն այստեղ այն չէ, որ տղամարդիկ աչքերով են սիրում, այլ հոգեբանությունը: Ինչպիսի կանանց են սիրում տղամարդիկ 10 տղամարդու հարցրել էին՝ ինչու նրանց չեն գրավում գեր կանայք: Առաջարկում ենք ծանոթանալ նրանց պատասխաններին: Գեղեցկությունը, իհարկե, վիճելի հասկացություն է: Կան փարթամ կանայք, կան գիրուկ, իսկ կան […]

Արմեն Սարգսյանը հանդիպում է գիտնականների հետ

27604203_1536714753043669_213453_o

ՀՀԿ-ի նախընտրած նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն այս պահին Գիտությունների ազգային ակադեմիայում է: Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է գիտնականների հետ: Գիտության ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրեց Արմեն Սարգսյանին, շնորհակալություն հայտնեց նրան մասնակցության համար: «Արմեն Սարգսյանը մեր ակադեմիայի պատվավոր անդամ է»,-ասաց նա: Մարտիրոսյանն ընդգծեց, որ հանրապետության նախագահի կողմից ընտրված թեկնածուն մտավորականության միջավայրից է, և նախագահ ընտրվելու […]

Արեւելյան Ուղղափառ եւ Կաթոլիկ Եկեղեցիների ներկայացուցիչները Էջմիածնում կքննարկեն ապաշխարության հարցը

incoming_3266396666_Echmiadzin

Սույն թվականի հունվարի 30 – փետրվարի 4-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իր հերթական` 15-րդ հանդիպումն է անցկացնելու Արեւելյան Ուղղափառ եւ Կաթոլիկ Եկեղեցիների միջեւ աստվածաբանական երկխոսության միջազգային միացյալ հանձնախումբը:  Մայր աթոռի տեղեկատվական համակարգից  հայտնում են, որ տարբեր երկրներից ժամանած շուրջ 30 մասնակիցներ քննարկելու են եկեղեցաբանությանն առնչվող մի քանի հարցեր` կենտրոնանալով հիմնականում ապաշխարության, ձեռնադրության եւ հիվանդաց օծման խորհուրդների […]

Մեղադրանք է առաջադրվել՝ հարսանյաց հանդեսից հետո 25-ամյա երիտասարդի սպանության համար

Foto QK (13)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է հարսանյաց հանդեսից հետո 25-ամյա երիտասարդի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 21-ամյա երիտասարդի: 2017 թվականի սեպտեմբերի 4-ին՝ ժամը 01:20-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ կրծքավանդակի առաջային պատի կտրած-ծակած վերք մարմնական վնասվածքով «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել […]

«Մայրապետյանը բացահայտ քցում ա մարդկանց». «Սասնա ծռերի» անդամի տունը օտարելու որոշում կա/տեսանյութ/

26178356_1491357564318699_1632192634_o (1)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Արթուր Օհանյանի նախագահությամբ շարունակվում է «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատաքննությունը: Այսօրվա նիստում դատավոր Արթուր Օհանյանը հայտնեց, որ   գրություն է ուղարկվել «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ ներկայացուցիչ-փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի կողմից: Փաստաբանը իր գրությամբ հայտնում է, որ   կառավարության 2013թ. որոշմամբ՝ Տերյան 23 հասցեի շենքի բնակարանները ճանաչվել են գերակա շահ եւ ենթակա […]

Ավտովթար Աշտարակի խճուղում. 3 տուժածներից մեկի վիճակը ծանր է

yerevan-ambulance-car_0

Հունվարի 29-ին, ժամը 23:51-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղու սկզբնամասում գտնվող է «Միկա» բենզալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mitsubishi Pajero» մակնիշի 35 LR 876 (վարորդ՝ 1996 […]

Կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը

arm144076065458

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության իրականացրած վերահսկողության արդյունքում պարզվել է, որ Երևան Լուսինյանց 2/2 հասցեում գործող անհատ ձեռնարկատեր Էմմա Սիմոնյանին պատկանող հացի արտադրամասում խախտվել են սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջները: Բացի այդ՝ փաթեթավորված արտադրանքը (լավաշ) չի ունեցել համապատասխանության հայտարարագիր: Ա/Ձ Էմմա Սիմոնյանի արտադրամասի գործունեությունը կասեցվել է, խախտումների վերացման համար տրվել է ժամկետ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված