Դատապարտյալը սահմանված 7 օրվա փոխարեն արդեն երկու ամիս կարանտինային խցում է. ՀՔԱՎ
2017 թ. դեկտեմբերի 1-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ից «Արմավիր» ՔԿՀ տեղափոխված դատապարտյալ Է. Տ.-ը տեղափոխվելուց հետո մինչ օրս գտնվում է կարանտինային խցում՝ չնայած նրան, որ ՀՀ Քրեակատարողական օրենսգրքի դրույթների համաձայն՝ դատապարտյալը կարանտինային խցում կարող է պահվել 7 օրից ոչ ավել: Դատապարտյալ Է. Տ.-ին կարանտինային խցից ընդհանուր խուց տեղափոխելու և անհրաժեշտ դեղորայք տրամադրելու հարցով Է. Տ.-ի ներկայացուցիչ, ՀՔԱ […]