27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Դատապարտյալը սահմանված 7 օրվա փոխարեն արդեն երկու ամիս կարանտինային խցում է. ՀՔԱՎ

2017 թ. դեկտեմբերի 1-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ից «Արմավիր» ՔԿՀ տեղափոխված դատապարտյալ Է. Տ.-ը տեղափոխվելուց հետո մինչ օրս գտնվում է կարանտինային խցում՝ չնայած նրան, որ ՀՀ Քրեակատարողական օրենսգրքի դրույթների համաձայն՝ դատապարտյալը կարանտինային խցում կարող է պահվել 7 օրից ոչ ավել: Դատապարտյալ Է. Տ.-ին կարանտինային խցից ընդհանուր խուց տեղափոխելու և անհրաժեշտ դեղորայք տրամադրելու հարցով Է. Տ.-ի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Ա. Զալյանը 2017 թ. դեկտեմբերի 25-ին դիմել է ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչություն: Քրեակատարողական վարչության պետի տեղակալ Ա. Համբարձումյանը, սակայն, պատասխան գրությամբ նշել է, որ Է. Տ.-ին զննել է հոգեբույժը և եզրակացրել, որ նա «բուժման կարիք չունի»:

Ինչ վերաբերում է դատապարտյալին կարանտինային խցից ընդհանուր խուց տեղափոխելուն, ՔՎ պետի տեղակալը շրջանցել է այդ հանգամանքը՝ որևէ կերպ չանդրադառնալով դրան: Մեր ունեցած տեղեկություններով՝ Է. Տ.-ը դեռևս կարանտինային խցում է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ՝ http://hcav.am/events/30-1-18-6/ 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ