26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 30, 2018

ԻՊ-ը փորձել է ահաբեկչություն կազմակերպել նաև Հայաստանում. Ժողովուրդ

Պարզվում է` «Իսլամական պետության» հետևորդները հասցրել են այս ընթացքում թափանցել նաև Հայաստան: Բարեբախտաբար, նրանք չեն հասցրել այստեղ լայնածավալ ահաբեկչական գործողություններ իրականացնել. արագ բացահայտվել է Արման Ջանջուղազյանը, որ հիմա մեղադրվում է Գյումրիում ռուս զինծառայողի սպանության մեջ: «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում ԱԱԾ քննչական վարչության պետ Միքայել Համբարձումյանը, անդրադառնալով այս թեմային, ասել է. «Պարզված տվյալները վկայում են, որ […]

«Հայփոստի» վրա աչք են դրել. Ժամանակ

«Ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ «Հայփոստում» միջազգային աուդիտ է, որի նպատակը ընկերության ներկա վիճակի իրական գնահատումն է: Ընկերության աշխատակիցները անորոշ վիճակի մեջ են և չգիտեն, թե ինչ է լինելու իրենց հետ: Ընկերությունում լուրեր են շրջանառվում, որ արգենտինահայ ներդրող Էդուարդո Էռնեկյանին պատկանող ընկերությունը կարող է հրաժարվել «Հայփոստի» հավատարմագրային կառավարումից, իսկ ընկերության վրա աչք ունի իշխանության բարձրաստիճան […]

Ինչ է դառնալու Երևանի ամենագեղեցիկ շենքը. Հայկական ժամանակ

Երևան քաղաքի ամենագեղեցիկ շենքերից մեկը նոր սեփականատեր ունի: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, Մոսկովյան 22 հասցեում տեղակայված «Գիտնականի տուն» կոչվող եռահարկ շենքի մասին է: Շենքը գնել է խիստ ազդեցիկ հայ միլիարդատեր, մեդիամագնատ: Ի դեպ, գործարքին մասնակցություն է ունեցել նաև «Բարս» անշարժ գույքի գործակալությունը: Հիշեցնենք, «Բարսի» սեփականատերը Ռոբերտ Քոչարյանի խնամին է՝ Մարինա Չատինյանը: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Դիլիջան-Վանաձոր, Գորիս-Սիսիան և Գորիս-Կապան ավտոճանապարհներին տեղ – տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվար 30-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Դիլիջան–Վանաձոր, Գորիս–Սիսիան և Գորիս–Կապան ավտոճանապարհներին տեղ – տեղ մերկասառույց է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ինչու է Արթուր Օսիկյանն արհամարհել. Ժողովուրդ

Սերժ Սարգսյանը ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի առաջարկի հիման վրա պաշտոնանկ է արել ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանին: Միաժամանակ Սերժ Սարգսյանի հրամանագրով ԱՆ ՔԿՎ պետ է նշանակվել այդ վարչության պետի տեղակալ Ռաֆայել Հովհաննիսյանը, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2005թ-ից: Հատկանշական է փաստը, որ Օսիկյանի և Հովհաննիսյանի հարաբերությունները տևական ժամանակ լարված էին. մամուլը բազմիցս […]

Ով ինչ պաշտոնի է գնալու. կադրային շարժն սկսված է. Հրապարակ

Կադրային շարժերի սպասումներ են ամենուր, սակայն դրանք գրեթե չեն լինելու, լրացվելու են միայն թափուր տեղերը: «Հրապարակի» տեղեկություններով` ԱԱԽ քարտուղար կդառնա Արկադի Ղուկասյանը, թեև նա հերքում է լուրը, իսկ եղբայրը՝ Արեգ Ղուկասյանը, արձանագրում է․ «Ես նման տեղեկություն չունեմ»: Ուժային կառույցներում փոփոխություններ ևս չեն լինի։ Երեկ քրեակատարողական վարչության պետ նշանակվեց, ինչպեսև կանխատեսվում էր, պետի առաջին տեղակալ Ռաֆիկ Հովհաննիսյանը։ […]

Ըտենց բան գոյություն չունի. Անուբախ Համբարյանը՝ մարզպետ նշանակվելուց. Ժամանակ

ՀՀ ոստիկանապետի տեղակալ Անուբախ Համբարյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում հերքել է լուրը, որ ինքն առաջիկայում պաշտոնանկ կարվի և կնշանակվի Լոռու մարզպետ: «Սուտ ա, ըտենց բան գոյություն չունի: Ես ոստիկան եմ, ես իմ ծառայությունն եմ կատարում ոստիկանությունում։ Ես զինվոր եմ, որտեղ ասեն, այնտեղ էլ կծառայեմ»,- ասել է Համբարյանը։ Նշենք, որ երեկվանից մամուլը գրում է, որ ՀՀ ոստիկանապետի […]

Ստորագրահավաք Ռուսաստանում․ պահանջում են հանել Երեւանում Նժդեհի արձանը

ՌԴ Պետդումայում քննարկում է տեղի ունեցել՝ «Ֆաշիզմի հերոսացման եւ նեոնացիզմի վերածնման դեմ պայքարի, օրենսդրական ասպեկտներ» թեմայով։Նշվում է, որ միջոցառմանը մասնակցել են Պետդումայի պատգամավորներ, Դաշնության խորհրդի եւ հանրային պալատի անդամներ, ՌԴ նախագահի թեկնածուներ, քաղաքագետներ, փորձագետներ ու ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։ «Կլոր սեղան»-ի ընթացքում քաղաքագետ Սերգեյ Մարկովը, Դիոնիս Կապտարը եւ մյուսները շեշտել են, որ Հայաստանը այն երկրների թվում է, […]

Հիսուս Քրիստոսը դիմում է բոլոր նրանց, ովքեր հուսահատ են

«Եկեք Ինձ մոտ բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ և ես ձեզ հանգիստ կպարգևեմ» :(Մատթեոս 11:28) Հիսուս դիմում է բոլոր նրանց, ովքեր հուսահատ փնտրում են Աստծուն և ցանկանում ապրել առաքինի կյանքով, սակայն կարծում են, որ դա անհնար է։ Հիսուս դիմում է բեռնավորվածներին, ովքեր հոգնել են հոգևոր կյանքի «ծանրությունից». եթե մարդու համար հոգևոր կյանքը միայն օրենքների կատարում է, ապա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԴեկտեմբերիՓետրվարի