Ինչու է Արթուր Օսիկյանն արհամարհել. Ժողովուրդ
Սերժ Սարգսյանը ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի առաջարկի հիման վրա պաշտոնանկ է արել ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանին: Միաժամանակ Սերժ Սարգսյանի հրամանագրով ԱՆ ՔԿՎ պետ է նշանակվել այդ վարչության պետի տեղակալ Ռաֆայել Հովհաննիսյանը, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2005թ-ից:
Հատկանշական է փաստը, որ Օսիկյանի և Հովհաննիսյանի հարաբերությունները տևական ժամանակ լարված էին. մամուլը բազմիցս անդրադարձել է այդ իրողությանը, թեև անձամբ Օսիկյանը 2015թ. «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում հերքել էր այս տեղեկությունները:
Պատահական չէ, որ երեկ, երբ նախարար Դավիթ Հարությունյանը ՀՀ ԱՆ ՔԿՎ աշխատակիցներին էր ներկայացնում նորանշանակ պետին, Արթուր Օսիկյանը ներկա չէր. գերադասել էր արհամարհել նոր պետի նշանակումը: Մեկ փաստ ևս. Սերժ Սարգսյանը ՔԿՎ պետի փոփոխությունների հրամանագիրը ստորագրել է հունվարի 28-ին՝ ոչ աշխատանքային օրով. համենայնդեպս, նախագահականի կայքում տեղադրված երկու փաստաթղթերն այդպես են թվագրված:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: