07 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արեւելյան Ուղղափառ եւ Կաթոլիկ Եկեղեցիների ներկայացուցիչները Էջմիածնում կքննարկեն ապաշխարության հարցը

Սույն թվականի հունվարի 30 – փետրվարի 4-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իր հերթական` 15-րդ հանդիպումն է անցկացնելու Արեւելյան Ուղղափառ եւ Կաթոլիկ Եկեղեցիների միջեւ աստվածաբանական երկխոսության միջազգային միացյալ հանձնախումբը: 

Մայր աթոռի տեղեկատվական համակարգից  հայտնում են, որ տարբեր երկրներից ժամանած շուրջ 30 մասնակիցներ քննարկելու են եկեղեցաբանությանն առնչվող մի քանի հարցեր` կենտրոնանալով հիմնականում ապաշխարության, ձեռնադրության եւ հիվանդաց օծման խորհուրդների վրա:

Հաստատված ժամանակացույցի համաձայն քննարկումները ծավալվելու են 18 լիագումար նիստերի շրջանակներում` փետրվարի 4-ին եզրափակվելով Ս. Պատարագից հետո կազմակերպվելիք միջեկեղեցական աղոթքով` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ:

Միջազգային միացյալ հանձնախմբում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ներկայացնում են ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին) եւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից` Գերաշնորհ Տ. Մակար եպիսկոպոս Աշքարյանը ու Հոգեշնորհ Տ. Պողոս վարդապետ Թինկջյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ