Ավտովթար Աշտարակի խճուղում. 3 տուժածներից մեկի վիճակը ծանր է
Հունվարի 29-ին, ժամը 23:51-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղու սկզբնամասում գտնվող է «Միկա» բենզալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Mitsubishi Pajero» մակնիշի 35 LR 876 (վարորդ՝ 1996 թ. ծնված Հ. Ա.) և «Toyota Fortuner» մակնիշի 30 OS 117 պետհամարանիշերով (վարորդ՝ 1966 թ. ծնված Դ. Ա.) ավտոմեքենաները. Հ. Ա.-ին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Toyota Fortuner» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ 1993 թ. ծնված Պ. Ա.-ը, 1995 թ. ծնված Ա. Գ.-ը և 1997 թ. ծնված Ա. Շ.-ը տեղի ուժերով տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ Ա. Գ.-ը և Պ. Ա.-ը ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել, իսկ Ա. Շ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:
Փրկարարները դադարեցրել են «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենայի վառելիքի արտահոսքը: