23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 23, 2018

Հունվարի գնաճը կլինի նախորդ տարիների արձանագրվածի շրջանակներում. ԿԲ

«Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումներին զեկույցով հանդես եկավ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Վերջինս նկատեց՝ 2017 թվականը բնութագրվում է ցածր գնաճային միջավայրով, որը ԿԲ-ն իր քաղաքականությամբ աստիճանաբար մոտեցնում է նպատակայինի: ԿԲ-ն աստիճանաբար շարունակել է նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ մեղմելով գնանկումային միջավայրը: Ջասվադյանը նշեց, որ դրամավարկային քաղաքականության ծրագրում և տարեկան […]

«Ձիթենու ճյուղ»-ի թույլատրված ծլարձակումները

 «Ձիթենու ճյուղ» գործողությունը չի բնութագրվում պատերազմական ոճի կայծակնային բռնկումով կամ հանկարծակիության գործոնով։ Երկարատեւ նախապատրաստություն, զորքերի կուտակում, ազդանշանի հայտարարություն, նպատակի բանաձեւում եւ ապա նոր ներխուժման քայլեր: Որքան էլ լարված իրավիճակի կապվելով սպասելի լինի հակամարտությունների դեպքում ռազմական բախումների մեկնարկը, այնուամենայնիվ հակառակորդը անակնկալի բերելու եւ գործողությունները վերջին պահին սկսելու գործնականությունը բազմիցս դրսեւորել է ինքն իրեն տարբեր միջավայրերոմ եւ […]

«Մեր կուսակցությունն ամեն ինչ անելու է, որպեսզի բոլոր ճգնաժամերից դուրս գանք»

«Մեր կուսակցությունն ամեն ինչ անելու է, որպեսզի բոլոր ճգնաժամերից դուրս գանք»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ –ական պատգամավոր Հակոբ Բեգլարյանը՝ խոսելով թանկացումների մասին։  Ըստ նրա՝ պետք է ամեն ինչ անել, որ տնտեսությունը զարգանա, իսկ ժողովուրդն էլ լավ ապրի։ Դիտարկմանը, թե ինչու կուսակցության մոտ չի ստացվում մշակել ճիշտ քաղաքականություն և դուրս բերել հասարակությանը ճգնաժամից, […]

Թե Վրաստանի, թե Ադրբեջանի համեմատ մեր աշխատավարձերը բարձր են

հարևան երկրներում, որտեղ գնաճն ավելի շատ է, արդյոք պայմանավորված է ակցիզային հարկի ավելացմամբ, արդյոք այդ երկրներում ևս թոշակն ու աշխատավարձը չեն բարձրացել, արդյոք վաճառողը կաշկանդված է արժեք եվալցնելով: «ՀՀ-ում կա՞ այդ ազատությունը, թե սահմանափակված է արժեք ավելացնելու իրավունքը»: Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ասաց, որ շուկայական հարաբերություններում այդպիսի սահմանափակումներ չկան, կան չարաշահումներ, որոնք պատժվում են, կան […]

Դատավորը չի տիրապետում իրավիճակին. լարված իրավիճակ Ծռերի դատին

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստի մեկնարկը բավականին թեժ է: Նշենք, որ նախորդ դատական նիստին «Սասնա ծռեր»-ի անդամները ի պաշտպանություն իրենց հացադուլ հայտարարած ընկերների հրաժարվեցին իրենց պաշտպաններից և լքեցին դատական նիստերի դահլիճը: Նախագահող դատավոր Արթուր Օհանյանը նրանց նկատմամբ սանկցիա կիարառելով հեռացրեց դատական նիստերի դահլիճից: Այսօրվա նիստի […]

Կարագը թանկացել է, որովհետև պարզվել է՝ այն ձեթից օգտակար է

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում գնաճի վերաբերյալ հրավիրված լսումների ժամանակ նշեց, որ նախ պետք է հասկանալ մեթոդաբանությունը, որով հաշվարկվում է, թե քանի տոկոս է եղել գնաճը: Նա նշեց, որ միսը, լոլիկը, կարտոֆիլը բավական շատ են թանկացել: Եղել են նաև գնանկումներ օրինակ՝ խառը կանաչու, հնդկացորենի, կանաչ սոխի, սխտորի, տաքդեղի: «Մի նժարին դրել ենք այս […]

Վարդենյաց լեռնանցքը բացվել է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 23-ին՝ ժամը 11:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը բացվել է: Այս պահին նշված ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական ընկերության աշխատակիցներն իրականացնում են ճանապարհի լայնացման, աղով և ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Որքան է եղել գնաճը

Ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանն այսօր խորհրդարանում գնաճի վերաբերյալ կազմակերպված լսումների ժամանակ հանդես եկավ զեկույցով: Նա նկատեց, որ հունվարի 10-ին ամփոփվել են 2017 դեկտեմբերի և հունվար-դեկտեմբերի սպառողական գների ինդեքսի վերաբերյալ տվյալները, արդեն փետրվարի 5-ին կամփոփվեն հունվար ամսվա տվյալները: Ըստ այդմ՝ դեկտեմբերին նոյեմբերի համեմատ արձանագրվել է 1.5 տոկոս գնաճ, իսկ 2017 թ-ի հունվար-դեկտեմբերը նախորդ տարվա […]

Չենք հավաքվել թոզ փչելու. ԱԺ լսումներն աղմուկով մեկնարկեցին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի նախաձեռնությամբ այսօր ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում մեկնարկել են «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումները: Երբ ընթացակարգը ներկայացվեց, ըստ որի պետք է զեկույցով հանդես գար ԱՎԾ պետ Ստեփան Մնացականյանը, Ելք խմբակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը ձայն խնդրեց և հետաքրքրվեց, թե հարցեր տալու իրավունք կլինի, թե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԴեկտեմբերիՓետրվարի