26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 23, 2018

Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի հունվարի15-ից 19-ըԾառայությունըֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացել է 2297 դիմում և գրություն, իսկ թեժգիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել 454հեռախոսազանգի: Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված6 բողոքի: 2018 թվականի հունվարի 15-ից 19-ըԾառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայվածարագ սպասարկման գրասենյակ է այցելել և […]

Ես չեմ կարծում, որ որևէ վարչապետի մասով սխալ քաղաքականություն է վարվել. նախարար

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանի խոսքով՝  այնպես չէ, որ ներդրումները մեկ տարվա ընթացքում են տեղի ունենալու:  «Մեր երկրին պետք են ներդրումներ, ընդ որում, մասնավոր հատվածի ներդրումներ, որպեսզի տնտեսական աճը կայուն լինի: Մեզ անհրաժեշտ է առնվազն 5 տոկոսանոց տնտեսական աճ այդ հարցերը լուծելու համար»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց նախարարը։ Արամյանի խոսքով՝  այս պահին ռեսուրսները չեն բավարարում նվազագույն […]

Ավտոտրանսպորտային փոխադրումների գների բարձրացում չի լինելու

ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարար Արման Խաչատրյանն այսօր խորհրդարանում գնաճի վերաբերյալ կազմակերպված լսումներին տեղեկացրեց, որ ավտոտրանսպորտային փոխադրումների գների բարձրացում չի լինելու՝ կապված դիվզառելիքի գնի բարձրացման հետ: «Հաշվի են առնվել ինքնարժեքի այնպիսի գործոններ, ինչպիսիք են վառելիքի և քսայուղի ծախսերը, պահեստամասերի մաշվածությունը, հարկային և այլ պարտադիր վճարները, աշխատավարձերը և այլն։ Արդյունքում, գազով շահագործվող ավտոբուսային փոխադրումների գները 1 […]

Երկարաձգվել է 2016թ. ապրիլի 2-6-ը մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների ուսման վարձի փոխհատուցման համար փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) մինչև փետրվարի 28-ը երկարաձգում է 2016թ. ապրիլի 2-6-ը մարտական հերթապահություն իրականացրած, ՀՀ բուհերի բակալավրիատի առկա վճարովի համակարգում ընդգրկված ուսանողների 2017-2018 ուստարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման համար ընդունվող փաստաթղթերի վերջնաժամկետը։ Հիշեցնենք, որ ՀԵՀ-ը, ՀՀ կառավարության աջակցությամբ, նշված ուսանողների համար ուսման վարձի փոխհատուցում կտրամադրի կիսամյակային վարձի 20%-ի չափով, բացառությամբ Երևանի Մ. Հերացու […]

Եթե փող տպեցինք, գումարները բաժանեցինք, մյուս օրն ի՞նչ ենք անելու. նախարար

 ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ասում է՝ աղքատության դեմ պայքարի լավագույն ձևը աշխատատեղ ստեղծելն է: Այս մասին նա նշեց այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: «Եթե ուզում եք այսօր ապրել, պետք է փող տպել և գումար բաժանել, բայց եթե փող տպեցինք, գումարները բաժանեցինք, մյուս օրն ի՞նչ ենք անելու։ Այդպես չի լինելու տնտեսական աճ: Աղքատության հիմնական խնդիրը […]

Եղանակը՝ առաջիկա օրերին

Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում` Հունվարի 23-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 24-27-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Քամին՝ հարավային՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 24-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով, 24-26-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հունվարի […]

Հունվարի 12-18-ը մայրաքաղաքում ծնվել է 402 երեխա

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ հունվարի  12-18-ը մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 402 երեխա՝ 210 տղա, 192 աղջիկ: Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 36794 քաղաքացի:

Հայկ Կյուրեղյանի բողոքը ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել/տեսանյութ/

 Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վարույթ է ընդունել Հայկ Կյուրեղյանի նկատմամբ բռնություն կիրառելու մասով գործը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց փաստաբան Երվանդ Վարոսյանը: «2014 թվականի ամռանը՝  Հայկ Կյուրեղյանը Կենտրոն Նորք մարաշ դատարանի դիմաց օդամղիչ ատրճանակով իրականացրեց իր ակցիան ու ձերբակալվեց: Ոստիկանական մեքենայի մեջ և նաև ոստիկանության բաժանմունքում Հայկ Կյուրեղյանի  վրա բռնություն է կիրառվել, որի մասին […]

Եթե սարսափելի չէ գնաճը, այդ պարագայում ի՞նչն է մեզ մտահոգում. Արամ Սարգսյան

«Ձեր ելույթները լսելով՝ մտածում եմ՝ ավելորդ չե՞նք հավաքվել»,-այսօր խորհրդարանում գնաճի վերաբերյալ հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ դիմելով Կառավարության ներկայացուցիչներին՝ ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նա նկատեց, որ եթե ասում են, որ Վրաստանի ու Ադրբեջանի նկատմամբ լավ դիրք ունենք, թե աշխատավարձերի, թե թոշակների առումով, եթե սարսափելի չէ գնաճը, այդ պարագայում ի՞նչն է մեզ մտահոգում: «Եկեք, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԴեկտեմբերիՓետրվարի