25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայկ Կյուրեղյանի բողոքը ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել/տեսանյութ/

 Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վարույթ է ընդունել Հայկ Կյուրեղյանի նկատմամբ բռնություն կիրառելու մասով գործը:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց փաստաբան Երվանդ Վարոսյանը:

«2014 թվականի ամռանը՝  Հայկ Կյուրեղյանը Կենտրոն Նորք մարաշ դատարանի դիմաց օդամղիչ ատրճանակով իրականացրեց իր ակցիան ու ձերբակալվեց: Ոստիկանական մեքենայի մեջ և նաև ոստիկանության բաժանմունքում Հայկ Կյուրեղյանի  վրա բռնություն է կիրառվել, որի մասին նա բարձրաձայնել է առաջին իսկ օրից: Նրան այցելած իրավապաշտպանները նկատել և արձանագրել էին նրա դեմքի և մարմնի վրա երևացող կապտուկները, սակայն ՀՔԾ-ում փաստի առթիվ հարուցված քրեական գործը ավարտվեց ոչնով»,-նշեց փաստաբանը:

Վարոսյանի խոսքով՝ ՀՔԾ-ն հավաստել է, որ ոստիկանների գործողությունները իրավաչափ են եղել և կարճել է գործը ու սա այն դեպքում, որ Հայկը վնասվել է վնասազերծման ժամանակ: Հայաստանյան բոլոր ատճաններում գործը բողոքարկելուց հետո նրա շահերի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ և օրերս ստացել է պատասխանը՝ ՄԻԵԴ-ը քննության կառնի գործը:

Հիշեցնենք, որ 2014թ. հունիսի 12-ին մեկնարկած Շանթ Հարությունյանի գործով դատական նիստից րոպեներ առաջ արտակարգ դեպք էր տեղի ունեցել դատարանի բակում։ 31-ամյա Հայկ Կյուրեղյանը կանգնել էր մեքենայի վրա՝ օդամղիչ ատրճանակը ձեռքին եւ կրակել ոստիկանների վրա՝ վիրավորելով մի քանի ոստիկանի։ Ոստիկանները նրան վնասազերծել եւ բերման էին ենթարկել։ Կյուրեղյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի՝ «խուլիգանություն զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ», եւ 316-րդ հոդվածի 4-րդ մասի ՝ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը» հատկանիշներով: Դատախազը պահանջել է 14 տարվա ազատազրկման դատապարտել նրան: Հայկ Կյուրեղյանը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ