Հունվարի գնաճը կլինի նախորդ տարիների արձանագրվածի շրջանակներում. ԿԲ
«Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումներին զեկույցով հանդես եկավ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Վերջինս նկատեց՝ 2017 թվականը բնութագրվում է ցածր գնաճային միջավայրով, որը ԿԲ-ն իր քաղաքականությամբ աստիճանաբար մոտեցնում է նպատակայինի: ԿԲ-ն աստիճանաբար շարունակել է նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ մեղմելով գնանկումային միջավայրը: Ջասվադյանը նշեց, որ դրամավարկային քաղաքականության ծրագրում և տարեկան […]