26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 23, 2018

Նոր տարի չնշեցին. Տատ ու թոռ երգահանները հիասթափված են, բայց չեն հուսահատվի/տեսանյութ/

81 ամյա երգահան Աղավնի Նիկողոսյանը և նրա թոռնիկը՝ Հակոբը անգամ Նոր տարին տոնելու համար սիրտ չունեին: Հիասթափված են, բայց ոչ հուսահատ….շարունակելու են արարել և երկնած երգերը նվիրել հայ ազգին: Հայտնի երգերի հեղինակ Աղավնի տատիկը այժմ ապրում և ստեղծագործում է` հավատալով, որ մի օր ծափողջյուններից բացի նաև նյութական աջակցություն կստանա: Հակոբ Ալիխանյանը գիշերները չի քնում` խնամում […]

Նախագահը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Սենատի նախագահի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ: Նախագահը հանդիպման սկզբում նախ շնորհավորել է Ժերար Լարշեին Սենատի նախագահի բարձր պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և մաղթել նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ։ Նշելով, որ չնայած մոտ մեկ տարի առաջ կայացած իրենց նախորդ հանդիպումից կարճ ժամանակ է անցել` Նախագահ […]

«Լուրջ փոփոխություններ պետք չէ սպասել»

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն ասում է, որ թեև հայ հասարակությունը, հնարավոր է, լավ չի ճանաչում ՀՀԿ-ի ցանկալի նախագահի թեկնածուին՝ Արմեն Սարգսյանին, բայց էլիտայում նա հայտնի է: «Մեծ Բրիտանիայի քաղաքական մարմիններն էլ լավ են տրամադրված նրա նկատմամբ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Միաժամանակ, քաղաքագետն ընդգծեց, որ մեծ սպասելիքներ նրանից պետք չէ ունենալ, քանի որ ըստ նոր Սահմանադրության ու […]

Վանո Սիրադեղյանը կվերադառնա՞ հայրենիք. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «1990-95թթ․ Գերագույն խորհրդի պատգամավոր Արամ Մայիլյանից հետաքրքրվեցինք, թե Ղարաբաղյան շարժման 30-ամյակի առթիվ իշխանությունները «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, Հայաստանի երրորդ հանրապետության ակունքներում կանգնած գործիչներից մեկին՝ գրեթե 18 տարի վտարանդի Վանո Սիրադեղյանին հնարավորություն կընձեռե՞ն վերադառնալ հայրենիք։ «Հոկտեմբերի 27-ից հետո ձևավորված իշխանությունները չեն դիմի նման քայլի։ Միայն այն դեպքում Վանո Սիրադեղյանին թույլ կտան վերադառնալ հայրենիք, […]

16 հարկանի «Կեմպինսկի» հյուրանոցի նախագծումը հարթ չի ընթացել. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի կենտրոնում՝ Աբովյան փողոցի վրա կառուցվում է «Կեմպինսկի» աշխարհահռչակ հյուրանոցային ցանցի երեւանյան մասնաճյուղը: Հյուրանոցը կառուցում են Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գագիկ Ծառուկյանի հիմնադրած «Մուլտի գրուպ կոնցեռն» ընկերությունն ու «Ա.Ս.Դ.Հոթել» ՓԲԸ-ն: «Կեմպինսկի» հյուրանոցի նախագծումն իրականացվում է «Հայնախագիծ» ընկերությունում, որի տնօրեն Գրիգոր Ազիզյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում որոշ մանրամասներ է հայտնել […]

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 23-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Արմեն Սարգսյանը Լոնդոնի լավագույն ռեստորաններից մեկում ունի հատուկ սեղան․ «բրոնյան» արժե ամսական 20 հազար եվրո. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ՀՀ նոր նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը Լոնդոնի լավագույն ռեստորաններից մեկում ունի հատուկ սեղան, որը բացառապես նրան է սպասարկում, պահվում է միայն նրա հանդիպումների համար: Իր բիզնես-գործնական, քաղաքական-աշխատանքային հանդիպումները Արմեն Սարգսյանն անցկացնում է հենց այդ սեղանի շուրջը` օգտակարը համակցելով հաճելիի հետ. «չար լեզուներն» ասում են նաեւ, թե միայն սեղանի […]

Վարդենյաց լեռնանցքը փակ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 23-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է:    ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանի պաշտոնը դեռ չի ազատվել, բայց պաշտոնի համար գզվռտոց է սկսվել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանի պաշտոնը դեռ չի ազատվել, սակայն արտաքին գործերի նախարարությունում այդ պաշտոնի համար արդեն գզվռտոց է սկսվել։ Հավակնորդները շատ են, քանի որ սա դիվանագիտական աշխարհի ամենագայթակղիչ պաշտոններից է, մանավանդ՝ եթե հաշվի առնենք, որ դեսպանի պաշտոնից ՀՀ նախագահ են նշանակվում։ Մեր տեղեկություններով, դեսպան գնալու ուղղությամբ մեծ ջանքեր է գործադրում հատկապես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԴեկտեմբերիՓետրվարի