26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 18, 2018

Հրդեհ Քանաքեռավան գյուղում

Հունվարի 17-ին, ժամը 20:10-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի 14-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է հավաբուն: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։38-ին, մարվել՝ 21։14-ին։ Ամբողջությամբ այրվել է հավաբունը (50 խմ) և գոմաղբ (1 խմ), սատկել են 50 հավ և 4 նապաստակ։

Կառուցողը պետք է վերացնի. նախարարը՝ քայքայված ճանապարհի մասին (տեսանյութ)

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը վստահեցնում է՝ Հյուսիս-Հարավ ճանապարհի Երևան-Արտաշատ հատվածի վերին շերտի քայքայումը դեռ սպասարկման ներքո է: «Բնական է, որ կառուցողը դա պետք է վերացնի»,-այսօր Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց նա: Նախարարը նշեց, որ ամեն ինչ էլ կարող է լինել: «Ընդհանուր լաբարատոր փորձարկումները, եթե անցել են ժամանակին և հիմա էլ անցնում են, […]

«Ներկերս ու վրձիններս չեն տալիս՝ ջհանդամը, թող զենքերս տան». «Սասնա ծռեր»-ի անդամ

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստը: Արդեն հայտնել ենք, որ «Սասնա ծռեր»-ի անդամները հրաժարվում են հանրային պաշտպանների ծառայությունից: Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը դատական նիստերի դահլիճ վերադարձրեց գործով նախկին պաշտպաններին, որոնք կրկին ներգրավեցին դատական պրոցեսի մեջ: Դատավորը նշեց, որ բոյկոտից հետո ամբաստանյալների վրա սանկցիա […]

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում` Հունվարի 18-ի ցերեկը, 19-ին, 20-ի գիշերն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, դադարներով,  սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Հունվարի 20-ի ցերեկը, 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունվարի 19-20-ը, այսօրվա համեմատ, աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով, […]

Աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծումը ժամանակավորապես արգելող օրինագիծ ընդունվեց

Կառավարությունն այսօրվա նիստին հավանություն տվեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին: Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը բացատրեց, որ նախատեսվում է 2018 թվականի ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը ժամանակավորապես արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների «բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծումը Հայաստանի Հանրապետություն: «ՀՀ […]

Մանկապարտեզ հաճախող երեխայի ծնողներից մեկի աշխատանքային ժամը չի կրճատվի

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում մերժեց «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի` «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությունը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ օրենքի նախագիծը խնդրահարույց է՝ այն չի ծառայում հիմնավորման մեջ նշված նպատակին և առաջարկում է նախագծով քննարկվող հոդվածը թողնել անփոփոխ: Ըստ կառավարության եզրակացության՝ այսօրվա դրությամբ աշխատաժամանակի սկիզբը […]

«Ես մենակ եմ, իսկ դուք շատ եք».դատավորը՝ Ծռերին /տեսանյութ/

«Ես մենակ եմ, իսկ Դուք շատ եք, սպասեք մի հատ»,-այսօր՝ հունվարի 19-ին շարունակվող «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստի ժամանակ նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հունից դուրս եկավ: Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում 30 րոպե ուշացումով նիստը լարված մեկնարկեց: «Սասնա ծռեր»-ի անդամները հրաժարվեցին գործում ներգրաված հանրային պաշտպաններից: Նշենք, որ նախորդ նիստին […]

Հույները, ասորիները եւ եզդիները. ԱԺ-ի հետեւողականությունը

ՀՀ ԱԺ-ի հայտարարությունը եզդիների դեմ կատարված ցեղասպանությունը դատապարտող` բարոյական անհրաժեշտ դիրքորոշմանն առընթեր հստակորեն ունի քաղաքական այժմեական նշանակություն: Այս դեպքում բարոյականը այն մղումն է, որ նույնինքն ցեղասպանության ենթարկված ազգի պետությունն է, որը  պարտք է համարում իր հետապնդած ճանաչումների արշավի նման ճանաչել այլ ցեղասպանյալ ժողովրդի իրողությունը եւ դրանից ելնելով դատապարտել այն: Այստեղ կա կարեւոր այլ հանգամանք եւս. […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԴեկտեմբերիՓետրվարի