09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծումը ժամանակավորապես արգելող օրինագիծ ընդունվեց

Կառավարությունն այսօրվա նիստին հավանություն տվեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին: Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը բացատրեց, որ նախատեսվում է 2018 թվականի ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը ժամանակավորապես արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների «բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծումը Հայաստանի Հանրապետություն:

«ՀՀ կառավարության կողմից  2018 թվականի ապրիլի 1-ից  արգելվել է աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումը և հաշվառումը»,- ասաց նախարարը: Բարձրացված խնդրին ամբողջական լուծում տալու համար ներկայացված  նախագծով առաջարկվում է ժամանակավոր՝ 2018 թվականի ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ն արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ՀՀ տարածք, մինչև Մաքսային  միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին»  թիվ 877  որոշման մեջ  լրացում կատարելու և  աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող  երկրների ցանկում համապատասխան լրացում կատարելը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ