«Ես մենակ եմ, իսկ դուք շատ եք».դատավորը՝ Ծռերին /տեսանյութ/
«Ես մենակ եմ, իսկ Դուք շատ եք, սպասեք մի հատ»,-այսօր՝ հունվարի 19-ին շարունակվող «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստի ժամանակ նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հունից դուրս եկավ:
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում 30 րոպե ուշացումով նիստը լարված մեկնարկեց:
«Սասնա ծռեր»-ի անդամները հրաժարվեցին գործում ներգրաված հանրային պաշտպաններից: Նշենք, որ նախորդ նիստին ի պաշտպանություն «Սասնա ծռեր»-ի հացադուլ հայտարարած երեք անդամների նրանք հրաժարվել էին իրենց պաշտպաններից:
Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը գործում այնուամենայնիվ ներգրավեց երեք պաշտպանների, ինչը զայրացրեց գործով ամբաստանյալներին:
«Սասնա ծռեր»-ի անդամները պնդեցին, որ ցանկանում են վերադարձնել իրենց պաշտպաններին:
Հիշեցնենք, որ խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը: