«Ներկերս ու վրձիններս չեն տալիս՝ ջհանդամը, թող զենքերս տան». «Սասնա ծռեր»-ի անդամ
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստը:
Արդեն հայտնել ենք, որ «Սասնա ծռեր»-ի անդամները հրաժարվում են հանրային պաշտպանների ծառայությունից:
Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը դատական նիստերի դահլիճ վերադարձրեց գործով նախկին պաշտպաններին, որոնք կրկին ներգրավեցին դատական պրոցեսի մեջ:
Դատավորը նշեց, որ բոյկոտից հետո ամբաստանյալների վրա սանկցիա էր կիրառվել և նրանք կրկին պետք է հեռացվեն դատական նիստերի դահլիճից:
Աշոտ Պետրոսյանը ասաց, որ մի բան ունի խնդրելու:
«Երկու բան խնդրի՝ Պետրոսյան»,-արձագանքեց Արտուշ Գաբրիելյանը:
«Քանի դեռ դատարանում ենք՝ ասեմ, որ ներկերս ու վրձիններս չեն տալիս ջանդամը, թող զենքերս տան, եթե ինձ չեն տալիս զենքերս, թող ինձ վրձիններս տան, բայց ժողովրդին զենքերս»,-հայտարարեց Աշոտ Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը: