25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 11, 2018

ՀՀ-ն Ա. Արզումանյանին 2500 դոլար է պարտավորվել վճարել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Արզումանյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով պարտավորեցրել է Հայաստանի իշխանություններին 2500 եվրո վճարել հայցվորին, որից 2000-ը՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, և 500-ը՝ որպես փոխհատուցում ծախսերի համար: Հիշեցնենք՝  Ալեքսանդր Արզումանյանը ՄԻԵԴ-ում բողոքել է, որ դատարանը բավարար կերպով չի արդարացրել նրա կալանքի անհրաժեշտությունը և խախտվել են ազատության և անձնական անձեռնմխելիության, ինչպես […]

Էդուարդո Էռնեկյանն օդանավակայանների հետ կապված բիզնեսը կփոխանցի

Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանն իր օդանավակայանների ոլորտի բիզնեսում ավարտում է իր գործունեությունը: Նա հայտարարել է, որ գործարքով զբաղվելու է նրա զարմիկը՝ Մարտին Էռնեկյանը: Աղբյուրը նկատում է, որ դա կլինի խիստ խորհրդանշական քայլ: Հայ մեծահարուստի բազմամյա ու արգասաբեր կարիերայի ընթացքում արժեթղթերի վաճառքը կլինի նշանակալի իրադարձություն, որով կազդարարվի թանկարժեք բիզնեսի կառավարման ղեկի փոխանցումն իր իսկ ընտրած իրավահաջորդին: տոմսերի […]

Քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել

Երևանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել  «Ելք» դաշինքի կողմից երթ անցկացնելու վերաբերյալ իրազեկումը: խմբակցության բողոքի երթ անցկացնելու վերաբերյալ իրազեկումը:  «Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 11.01.2018 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացիներ Էդմոն Մարուքյանի, Արտակ Զեյնալյանի, Նիկոլ Փաշինյանի իրազեկումը՝ ս.թ. հունվարի 19-ին` ժամը 17.00-22.00-ն, Շառլ Ազնավուրի անվան հրապարակ-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Սայաթ-Նովա պողոտա-Տերյան փողոց-Թումանյան փողոց-Հյուսիսային […]

Չհայտարարված այց «Նուբարաշեն» ՔԿՀ. Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանն ունեն մշտական բժշկական հսկողության կարիք

Հունվարի 10-ի երեկոյան Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ հոգեբանից, բժշկից և իրավաբանից կազմված աշխատանքային խումբը չհայտարարված այց է կատարել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու Արայիկ Խանդոյանին, Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին։ Այցի ընթացքում առաձնազրույցներից բացի, հերթական անգամ ուսումնասիրվել են նրանց պահման պայմաններն ու բժշկական փաստաթղթերը: Առանձնազրույցի ընթացքում Արմեն Բիլյանը տեղեկացրել է, որ ունի գլխացավեր և գլխապտույտ: Նրա վերաբերյալ […]

ՀՀ քննչական կոմիտեի և ոստիկանության պաշտոնատար անձինք պաշտոնեական կեղծիքներ են կատարել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են քննվում ՀՀ ոստիկանության և ՀՀ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու առերևույթ հանցագործությունների առթիվ մի շարք քաղաքացիներից ստացված հաղորդումների հիման վրա: Այսպես, ՀՀ քննչական կոմիտեում քննված քրեական գործով վկա Ի. Բ.-ն հայտնել է, որ 17.09.2017թ.-ին` դեպքի վայրի զննության ժամանակ, կշռվել է իր […]

Թրամփն իր հետ ընթրիքի իրավունքը կխաղարկի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վիճակախաղով կխաղարկի իր հետ ընթրիքի իրավունքը՝ նվիրված իր երդմնակալության 1 ամյակին, հայտնում է Politico-ն:Ընթրիքի իրավունք կստանան երկու հոգի: Վիճակախին մասնակցելու համար պետք է Թրամփի քաղաքական գործունեությանը 3 դոլար նվիրաբերի:

Դիզվառելիքի թանկացումն էական ազդեցություն չի ունենա գյուղմթերքների գների վրա

«Վինար» ընկերությունը մարել է գյուղացիական տնտեսություններին խաղողի մթերումների դիմաց ունեցած իր պարտքերը. այսօր Կառավարությունում լրագրողներին տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը: «Այդ հարցը լուծվեց, «Վինար» ընկերության կողմից երեկ մեր ներկայությամբ գումարները բաժանվել են: Մնացել էր 34 մլն դրամի պարտք, որից 31 մլն դրամը բաժանվել է, մնացած 3 մլն-ը ևս կա, ուղղակի տեխնիկական պատճառներով գյուղացիները չեն […]

Պարգեւներ՝ «Արարատ-73» ֆուտբոլային թիմի անդամներին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի կարգադրությամբ սպորտի եւ հասարակական գործունեության բնագավառներում ունեցած նշանակալի ավանդի համար ՀՀ ԱԺ պատվո մեդալով են պարգեւատրվել Արկադի Անդրեասյանը, Ալյոշա Աբրահամյանը, Սերգեյ Պողոսյանը, Նորայր Մեսրոպյանը, Սուրեն Մարտիրոսյանը, Նիկոլայ Ղազարյանը, Էդուարդ Մարգարովը, ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալով՝ Ռուդիկ Բարսեղյանը: Հունվարի 11-ին հանձնելով պարգեւները «Արարատ-73» ֆուտբոլային թիմի անդամներին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է. «Այն, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԴեկտեմբերիՓետրվարի