06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Էդուարդո Էռնեկյանն օդանավակայանների հետ կապված բիզնեսը կփոխանցի

Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանն իր օդանավակայանների ոլորտի բիզնեսում ավարտում է իր գործունեությունը: Նա հայտարարել է, որ գործարքով զբաղվելու է նրա զարմիկը՝ Մարտին Էռնեկյանը:

Աղբյուրը նկատում է, որ դա կլինի խիստ խորհրդանշական քայլ: Հայ մեծահարուստի բազմամյա ու արգասաբեր կարիերայի ընթացքում արժեթղթերի վաճառքը կլինի նշանակալի իրադարձություն, որով կազդարարվի թանկարժեք բիզնեսի կառավարման ղեկի փոխանցումն իր իսկ ընտրած իրավահաջորդին:
տոմսերի 95%-ը։ Գործարարը նաև խոշոր ներդրումներ է իրականացնում գյուղատնտեսության ոլորտում։ «Բիզնեսի փոխանցումը խորհրդանշական քայլ չէ միայն: Բաժնետոմսերի վաճառքը առանցքային քայլ է արգենտինացի մեծահարուստի երկար կարիերայի ընթացքում, քանզի նա իր բիզնեսի էստաֆետը հանձնում է իր ժառանգորդին», – գրում է «Bloomberg»-ը:
«Սա նաև Էռնեկյանի համար նոր սկիզբ է նշանակում: Չնայած 85-ամյա ձեռնարկատերը, որը հայտարարում է, թե լավ լողում է, ամեն օր զբաղվում է յոգայով, չի հեռանա տեսադաշտից: 20-րդ դարի սկզբին Ցեղասպանությունից փախած հայ փախստականների որդին ասում է, որ ամենօրյա գործերի հանձնումը կազատի իրեն ու հնարավորություն կտա բիզնեսում նոր ուղղություններ փնտրելու համար»:

Անցյալ տարի արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին Ազգային հերոսի կոչում է շնորհվել։

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ