16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 11, 2018

Չձևավորվեց ընդդիմությունը նաև 2017-ին (տեսանյութ)

Չձևավորվեց ընդդիմությունը, մենք ունեցանք իշխանական համակարգ, չէր կարող լինել ընդդիմություն, քանի որ չկար քաղաքական կյանք. Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը՝ ամփոփելով 2017 թվականը:  

«Ճվճվ Արոյի» որդուն մեղադրանք է առաջադրվել ոստիկանների մահվան և փախուստի դիմելու համար

Երևանում հունվարի 8-ին տեղի ունեցած ողբերգական վթարի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով հունվարի 10-ին մեղադրանք է առաջադրվել «ԲՄՎX6» մակնիշի վարորդ Ս.Վարդանյանին։ Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի ֆեյսուքյան էջից։ Նախնական քննության տվյալներով՝ հունվարի 8-ին՝ ժամը 04:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկում բախվել […]

Ինչքան վնաս է քամին հասցրել Վանաձորում (տեսանյութ)

Հունվարի 9-ի լույս 10-ի գիշերը Վանաձորում գրանցված ուժեղ քամու հետևանքով հոսանքազրկվել էին քաղաքի մի շարք՝ մասնավորապես ծայրամասային Տարոն 1, 2, 3, 4, Լագեր և այլ թաղամասեր: Ծառերի ընկնելու հետևանքով վնասվել էին նաև գազատար խողավակներ, որի հետևանքով էլ դադարել էր որոշ թաղամասերի գազամատակարարումը: Հոսանքազրկման և գազամատակարարաման հետևանքով նշված թաղամասերի դպրոցներից և նախադպրոցական ուսումնական հաստատություններից սաներից տուն […]

Սերժ Սարգսյանը պաշտոնապես հաստատեց՝ ինքն է լինելու վարչապետը. Ժամանակ

Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնապես հաստատել է, որ նախագահի պաշտոնը թողնելուց հետո զբաղեցնելու է վարչապետի պաշտոնը: Նախագահական նստավայրում առանձին ապրանքատեսակների գնաճի եւ դրա հետեւանքները մեղմելու լուծումների վերաբերյալ խքորհրդակցության ժամանակ նա ասել է. «Արդեն տարվա երկրորդ կեսին մենք կնայենք, թե նաեւ ինչպիսի լրացուցիչ խնդիրներ կարող ենք լուծել՝ սոցիալական նշանակության, որպեսզի գնաճը շատ ցավոտ չանդրադառնա մեր, առաջին հերթին, […]

Թոխմախի Մհերի տղան արտագաղթել է. Փաստ

Թոխմախի Մհերի տղան՝ Դավիթ Սեդրակյանը, արտագաղթեց Ամերիկա: Մհեր Սեդրակյանն իր որդու համար ապագա չտեսավ Հայաստանում: Նշենք, որ Դավիթը ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետկոմի նախագահի տեղակալն էր: Դրանից առաջ Էրեբունի համայնքի ղեկավարի տեղակալն էր: 2013–ին ՀՀԿ համամասնական ցուցակով ընտրվել է Երեւան քաղաքի ավագանու անդամ: Ավարտել է Երեւանի պետհամալսարանի իրավաբանական ֆակուլտետը եւ ուսանել Լոնդոնի տնտեսագիտության […]

Կարապետյանը կարող է սայթաքել այնտեղ, որտեղ ամենից քիչն էր սպասում. Ժամանակ

Տարեմուտի առիթով Հայաստանի քաղաքացիներին շնորհավորեցին բոլոր այն պաշտոնյաները, որոնք չզլացան ու չծուլացան: Շնորհավորանքների ավանդական ուղերձներ հղեցին Սերժ Սարգսյանը, վարչապետը, տարբեր նախարարներ: Ահա գլխավոր ուղերձը, այսպես ասած՝ շոշափելի և զգալի ուղերձը, որ հնչեց իշխանությունից՝ թանկացումներ: Իսկ այդ կապակցությամբ պատկերավոր այնպիսի խոսքեր, ինչպես տոնական շնորհավորանքների վարդագույն տեքստերում, իշխանությունը չունի: Թեև, հասարակությունն իհարկե ոչ թե խոսք, այլ գործ […]

Ջուրն էլ կանցնի՞ Սամվել Կարապետյանին. Ժամանակ

Հայաստանի ոռոգման ջրերի ամբողջ տնտեսությունը ևս կարող է սեփականաշնորհվել և անցնել Սամվել Կարապետյանի վերահսկողության տակ: Դա կարող է տեղի ունենալ արդեն այս տարվա աշնանը: Որպես ֆորմալ հիմնավորում կարող է ներկայացվել ներկայումս գործող ՋՕՄ-երի ոչ արդյունավետությունը, որոնք չեն կարողանում բավարարել գյուղացիական տնտեսություններին ոռոգման ջրով: Ամբողջ համակարգը, որը, ըստ էության, միլիարդավոր դոլարներ արժե, և որի արդիականացման համար […]

Կստեղծվի տարածաշրջանում նմանատիպը չունեցող հանգստի և ժամանցի կենտրոն. Հայկական ժամանակ

Երևանի քաղաքապետարանն Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Գարեգին Նուշիկյանի ընկերությանը առանց մրցույթի հողամաս կտրամադրի: Այս հարցը ներառված է կառավարության հունվարի 11-ի նիստի օրակարգում, որը գործադրին է ներկայացրել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Գարեգին Նուշիկյանի հիմնադրած «Պարկ Գրուպ» ՍՊԸ-ի տնօրենը նախորդ տարվա օգոստոսի 3-ին վարչապետ Կարեն Կարապետյանին ներդրումային ծրագիր է ներկայացրել: Մանկական, երիտասարդական, ընտանեկան հանգստի և ժամանցի կենտրոն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԴեկտեմբերիՓետրվարի