30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Դիզվառելիքի թանկացումն էական ազդեցություն չի ունենա գյուղմթերքների գների վրա

«Վինար» ընկերությունը մարել է գյուղացիական տնտեսություններին խաղողի մթերումների դիմաց ունեցած իր պարտքերը. այսօր Կառավարությունում լրագրողներին տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:

«Այդ հարցը լուծվեց, «Վինար» ընկերության կողմից երեկ մեր ներկայությամբ գումարները բաժանվել են: Մնացել էր 34 մլն դրամի պարտք, որից 31 մլն դրամը բաժանվել է, մնացած 3 մլն-ը ևս կա, ուղղակի տեխնիկական պատճառներով գյուղացիները չեն ներկայացել: Առաջիկա օրերին դա էլ կբաժանվի»,- ասաց փոխնախարարը՝ ավելացնելով, որ հարցը վերջին երեք տարում մշտապես գտնվել է ՀՀ Նախագահի և կառավարության ուշադրության կենտրոնում:

Մակարյանը նաև վստահեցրել է, որ դիզվառելիքի թանկացումն էական ազդեցություն չի ունենա գյուղմթերքների գների վրա: «Ըստ նախնական հաշվարկների՝ վառելիքի թանկացումը բերելու է կարտոֆիլի գնի ընդամենը 2 դրամով ավելացման: Դրա համար մենք կատարելու ենք վերլուծություններ, գների մոնիտորինգ գյուղմթերքի շուկաներում:

Եթե խնդիրը լինի ռիսկային, պետք է սուբսիդավորել, դրա վերաբերյալ կա հանձնարարական»,- ասաց Մակարյանը՝ ավելացնելով, որ իրենք խնդիր ունեն մրցունակ դարձնելու գյուղմթերքը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ