27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 29, 2017

Ավել քանակի ձու վերցնել պետք չէ, թանկացում չկա, իջեցում է լինելու. ովքեր են իզուր աղմուկ անում

«Հայաստանի թռչնաբույծների միություն»   ՀԿ նախագահ Սերգեյ Ստեփանյանի խոսքով՝  արտադրված ձվի պահանջը բավարարում է շուկայի պահանջը: Այս մասին նա խոսեց այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին: «Սակայն  մտահոգված ենք դեկտեմբերին նախատոնական առևտրի հետ կապված: Նոյեմբերի վիճակում շատ քիչ լրացնելու կարիք ունենք: Պայմանավորվածություն կա ներկրել ՌԴ-ից: Մենք պլանավորում ենք 2700 արտադրություւն դեկտեմբերի համար, որը օրվա արտադրությունից բարձր է»: […]

Մայրաքաղաքում կտեղադրվեն նոր հուշատախտակներ

Երևանի ավագանու նոյեմբերի 29-ի նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանու անդամները քննարկել և հավանություն են տվել ՀՀ ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանի և ՀՀ վաստակավոր արտիստ Նորայր Հովհաննիսյանի, պետական գործիչ, գիտնական, պրոֆեսոր Սեմյոն Հախումյանի, ՀՀ ժողովրդական նկարիչ Սլավիկ Պարոնյանի, ակադեմիկոս, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Ավդալբեկյանի, ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ-մանկաբույժ Իզաբելլա Դավթյանի հիշատակը հավերժացնող […]

Գյումրիի տրանսպորտի բաժնի պետի խանութը կանաչ գոտում․ ստուգումներ կսկսվեն /ֆոտո, տեսանյութ/

Գյումրու նորակառույց «Մուշ-2» թաղամասի 56 շենքի կողքին գտնվող կանաչ տարածքում քաղաքապետարանի պաշտոնյաներից մեկը խանութ է կառուցում: Բնակիչների պնդմամբ շինարարությունը իրականացվում է տրանսպորտի բաժնի պետ Արտյոմ Սարգսյանը, համենայնդեպս, նա է վերահսկում շինարարությունը, նրան հաճախ կարելի է տեսնել տվյալ տարածքում:   Մամուլում հրապարակումներ եղան՝ բարձրաձայնելով  խնդիրը: Շիրակի մարզի դատախազությունը արձագանքեց ու  շինարարության մասին խախտումների, կանաչ գոտում կառուցապատման […]

Դի է հայտնաբերվել

Նոյեմբերի 28-ին, ժամը 18:46-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 18 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ներսում՝ ննջասենյակում, հայտնաբերել 1977 թ. ծնված Պ. Բ.-ի դին:

Խանդոյանին հետ կբերեն

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվում է  «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատավարությունը: Մեղադրող դատախազը ներկայացրեց Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի մեղադրանքը: Երբ դատախազը սկսեց հրապարակել Արայիկ Խանդոյանի մեղադրանքը՝ վերջինիս շահերի պաշտպան՝ Արայիկ Պապիկյանը միջնորդեց  վերջինիս վերադարձնել դահլիճ: «Էտ մարդը չի ուզում դահլիճում լինել: Դուք […]

ՀՀ ՊՆ պատվիրակությունը մեկնել է Մոսկվա

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ – ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի գլխավորած  պատվիրակությունը նոյեմբերի 29-ին Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ռազմատեխնիկական կոմիտեի հերթական նիստին:

«Վայրի կենդանիներին վանդակի մեջ են պահում, դանդաղ սպանում, հետո խրտվիլակ սարքում»

«Պարո՛ն նախարար, դիմե՛ք ամենածայրահեղ միջոցների, առգրավե՛ք բոլորի որսորդական հրացանները»,- այսօր խորհրդարանում բնության հատուկ տարածքների պահպանման վերաբերյալ լսումներին, դիմելով ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին, ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը: Ըստ նրա՝ վայրի բնությունը պահպանելը նախարարության պարտավորությունն է:«Վայրի կենդանիներին բակում, ռեստորանների բակում, վանդակի մեջ են պահում, դանդաղ սպանում, հետո խրտվիլակ սարքում եւ իրենց քմահաճույքների համար օգտագործում: […]

Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը, փաստորեն, արջերի վրա էլ է ազդել

 «ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների առկա վիճակը, հիմնախնդիրները և լուծման ուղղությունները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ  նկատեց, որ բնության հատուկ պահպանվող տարածքները թե՛ միջազգային, թե՛ տեղական մակարդակում ընկալվում  են որպես մի կեսամիջավայր, որն ապահովվելու է ոչ միայն պահպանության գարծառույթ, այլև ունի հստակ տնտեսական ու սոցիալական դրսևորում: «Այդ տնտեսական և սոցիալական շահը կարող է իրացվել, կարող է […]

Բակո Սահակյանը Հովհաննես Սահակյանի հետ քննարկել է Արցախում սոցիալական ապահովության ծրագրերը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանին:  Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի եւ վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը, քննարկվել են Արցախում սոցիալական ապահովության ոլորտում տարբեր ծրագրերի իրականացմանը եւ այս ուղղությամբ հայկական երկու հանրապետությունների համագործակցությանն առնչվող մի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի

Ամենաընթերցված