28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Վայրի կենդանիներին վանդակի մեջ են պահում, դանդաղ սպանում, հետո խրտվիլակ սարքում»

«Պարո՛ն նախարար, դիմե՛ք ամենածայրահեղ միջոցների, առգրավե՛ք բոլորի որսորդական հրացանները»,- այսօր խորհրդարանում բնության հատուկ տարածքների պահպանման վերաբերյալ լսումներին, դիմելով ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին, ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը: Ըստ նրա՝ վայրի բնությունը պահպանելը նախարարության պարտավորությունն է:«Վայրի կենդանիներին բակում, ռեստորանների բակում, վանդակի մեջ են պահում, դանդաղ սպանում, հետո խրտվիլակ սարքում եւ իրենց քմահաճույքների համար օգտագործում: Այդ կենդանիներին պետք է առգրավել, վերադարձնել այնպիսի միջավայր, որտեղ նրանք չեն խոշտանգվի, կամ գոնե այնպիսի պատիժներ պետք է սահմանել, որ նման փորձեր չլինեն»,- ասաց պատգամավորը`հավելելով, որ խորհրդարանում, առաջիկայում համապատասխան օրենքի քննարկման ժամանակ ինքն ամենախիստ պատիժն է առաջարկելու:

Լենա Նազարյանը խնդրահարույց է համարում նաև անտառների պահպանության հարցը: «Վերջերս «Հայանտառ» ՊՈԱԿ-ը մի հայտարարություն էր տարածել, որ աշխատանքից ազատվել են անտառապետեր, անտառապահներ, մասնաճյուղերի տնօրեններ եւ այլն: Այս տեսակ լուրեր կարդալիս ես չեմ մտածում`վերջապես ինչ-որ փոփոխություններ են տեղի ունենալու: Ես մտածում եմ`տեսնես մինչեւ երբ այս ցուցադրական խստացումները կշարունակվեն: Անվստահության հիմքերը շատ են»:

Հանքարդյունաբերական ծրագրերը Հայաստանում, ըստ պատգամավորի, քաղաքական ծրագիր են: Էլ չասած, որ աշխատողներին ուղղակի շահագործում են: Քաջարանից է տեղեկություն ստացել, որ մարդկանց նաեւ շաբաթ-կիրակի օրերին են աշխատացնում: Նման ծրագիր է համարում նաեւ Ամուլսարի ծրագիրը: «Իրողությունն այն է, որ բնապահպանության ոլորտում որոշ չինովնիկներ, տնտեսվարողներ, ոստիկաններ, բնության սպառումից փող են աշխատում»,- եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ