28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ավել քանակի ձու վերցնել պետք չէ, թանկացում չկա, իջեցում է լինելու. ովքեր են իզուր աղմուկ անում

«Հայաստանի թռչնաբույծների միություն»   ՀԿ նախագահ Սերգեյ Ստեփանյանի խոսքով՝  արտադրված ձվի պահանջը բավարարում է շուկայի պահանջը: Այս մասին նա խոսեց այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին: «Սակայն  մտահոգված ենք դեկտեմբերին նախատոնական առևտրի հետ կապված: Նոյեմբերի վիճակում շատ քիչ լրացնելու կարիք ունենք: Պայմանավորվածություն կա ներկրել ՌԴ-ից: Մենք պլանավորում ենք 2700 արտադրություւն դեկտեմբերի համար, որը օրվա արտադրությունից բարձր է»:

Նա հայտարարեց, որ դեկտեմբերին գնային բարձրացում չի լինելու, նաև նախատոնական քանակը կապահովեն: «Հիմա ավել քանակի ձու վերցնելը, կուտակելը իմաստ չունի: Դեկտեմբերին մենք կկարողանանք այդ քանակն ապահովել, մենք խոստանում ենք: 

Նախորդ դեկտեմբերին էլ ապահովեցինք առանց ներկրման: Կան անհատ բիզնեսմեններ, ովքեր թռչունի ու ձվի հետ կապ չունեն ընդհանրապես, դիմում են ձու ներկրելու համար, մեզ համար դա զարմանալի է, քանի որ սննդի ապահովումը շատ հատուկ պայմաններ ունի: Աղմուկ տարածողներն այդ մարդիկ էին, ովքեր ցանկանում էին ներկրել: Կան նաև առանձին առաքիչներ, ովքեր փորձում են նման աժիոտաժ ստեղծել, որ ձուն շատ գնեն, հետո թանկ գնով վաճառեն»,-ասաց Սերգեյ Ստեփանյանը:

Հիշեցնենք, որ վերջերս լուրեր տարածվեցին, որ ձուն թանկացել է: Սերգեյ Ստեփանյանը ևս մեկ անգամ վստահեցրեց՝ ձվի գնի բարձրացում չի լինելու, իրենք նույնիսկ դեկտեմբերի համար որոշել են գինն իջեցնել:

«Արզնի» թռչնաֆաբրիկայի տնօրեն Գեղամ Ջանվելյանն էլ հայտարարեց, որ գնի բարձրացում իրենց ֆիրմայի կողմից չի լինի: «Մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ ձվի իջեցում լինի 50 դրամի սահմաններում»:

«Արաքս» թռչնաֆաբրիկայի տնօրեն Ցոլակ Մազմանյանն էլ ընդգծեց, որ երբ ձվի գինը դառնում է 40 դրամ, այստեղ ևս անհանգստանալու առիթներ պետք է ուենա հասարակությունը:

«Լուսակերտ  էլիտ» թռչնաֆաբրիկայի տնօրեն Հարություն Հարությունյանն էլ հավելեց, որ  թակացումները հիմնականում կատարում են խանութները, ֆիրմայի կողմից բարձրացումներ չեն լինում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ