28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը, փաստորեն, արջերի վրա էլ է ազդել

 «ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների առկա վիճակը, հիմնախնդիրները և լուծման ուղղությունները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ  նկատեց, որ բնության հատուկ պահպանվող տարածքները թե՛ միջազգային, թե՛ տեղական մակարդակում ընկալվում  են որպես մի կեսամիջավայր, որն ապահովվելու է ոչ միայն պահպանության գարծառույթ, այլև ունի հստակ տնտեսական ու սոցիալական դրսևորում: «Այդ տնտեսական և սոցիալական շահը կարող է իրացվել, կարող է ստացվել, եթե  մենք ապահովենք պատշաճ պահպանություն: Սա հիմնարար մոտեցում է, ի տարբերություն այն շահագործական մոտեցման, որ երկար ժամանակ գերիշխել է անցումային տնտեսության պայմաններում` այսինքն՝ շահագործենք՝ որքան հնարավոր է շատ, որովհետև սոցիալական պայմանները թույլ չեն տալիս, որ մենք նաև փայփայենք մեր բնությունը և շրջակա միջավայրը»,- ասաց նա:

Մինասյանը շեշտեց, որ այսօր փոխվել են մոտեցումներն ու նպատակադրումը: Ըստ նրա՝ ներկա պահին իր հիմնական նպատակը բնության և շրջակա միջավայրի պահպանմամբ սոցիալական և տնտեսական արժեք ստեղծելն է, որին միտված քաղաքականություն պետք է լինի:

Նա հայտնեց, որ Հայաստանում բնության հատուկ պահպանվող տարածքների ներքո կառավարվում է շուրջ 13.1 տոկոս կազմող տարածք, ինչը թեև առաջընթաց է՝ մի շարք երկրների հետ համեմատած, սակայն բավարար չէ: Բնապահպանության նախարարի գնահատմամբ՝ հարկավոր է ընդլայնել այդ տարածքները և ավելի կանոնավոր դարձնել պահպանության համակարգը: 

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ խոսեց այն մասին, որ Վայոց ձորի որոշ բնակավայրերում արջերը մտնում են գյուղեր եւ լուրջ վտանգ են ներկայացնում տեղի բնակչության համար, անգամ երբ մարդիկ կրակում են, կենդանիները չեն հեռանում: Նախարարության ներկայացուցիչը բացատրեց, որ կեր հայթայթելու խնդիր կա, հավանաբար այդ է պատճառը: «Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը, փաստորեն, արջերի վրա էլ է ազդել»,- եզրակացրեց պատգամավորը: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ