Գյումրիի տրանսպորտի բաժնի պետի խանութը կանաչ գոտում․ ստուգումներ կսկսվեն /ֆոտո, տեսանյութ/
Գյումրու նորակառույց «Մուշ-2» թաղամասի 56 շենքի կողքին գտնվող կանաչ տարածքում քաղաքապետարանի պաշտոնյաներից մեկը խանութ է կառուցում: Բնակիչների պնդմամբ շինարարությունը իրականացվում է տրանսպորտի բաժնի պետ Արտյոմ Սարգսյանը, համենայնդեպս, նա է վերահսկում շինարարությունը, նրան հաճախ կարելի է տեսնել տվյալ տարածքում:
Մամուլում հրապարակումներ եղան՝ բարձրաձայնելով խնդիրը: Շիրակի մարզի դատախազությունը արձագանքեց ու շինարարության մասին խախտումների, կանաչ գոտում կառուցապատման մասին սկսեց ուսումնասիրությունները ու գործ հարուցվեց:
Շինարարությունը որոշ ժամանակ կասեցվեց: Իսկ դատախազը փաստեց, որ խախտումներ կան ու պահանջեց խելամիտ ժամկետներում քանդել: Բայց Գյումրիի քաղաքապետարանը անտեսեց, ու միայն տուգանք սահմանեց կառուցապատողի համար:
Իսկ կառուցապատողն էլ սկսեց շինարարությունը՝ նոր թափով: դատախազը լռեց: Այս հարցը Henaran.am-ի թղթակիցը բարձրացրեց ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նիստին, երբ տեսչության ղեկավարը Եղիշե Տերտերյանն աշխատանքային այցով Շիրակի մարզում էր:
Նախ անդրադառնարձանք այն հարցին, որ Մուշ թաղամասը նորակառույց թաղամաս է, կանոնավորված բակերով, կանաչ տարածքներով: Բայց թաղամասը ունի լուրջ բնապահպանական խնդիր: Մուշ թաղամասին մոտ է գտնվում քաղաքային աղբանոցը, որը 20 տարի առաջ պետք է կոնսերվացվեր, բայց մինչ այժմ օգտագործվում է: Աղբի սարերի կույտերը այրվում են, թունավոր նյութեր արտազատելով, որի ծխի ամպերի մեջ կորում են նորակառույց Մուշի 12.000 բնակիչները: Թաղամասի օդային ավազանը մաքրելու համար անտառային շերտ ստեղծելու փոխարեն, կտրվել են 3-4 տարեկան եղևնիներ ու այլ ծառեր, իսկ տեղում խանութ է կառուցվում, երբ հնարավոր էր, 50 մետր հեռու կառուցել ու չխաթարել ոչ միայն բնությունը, այլև կանոնավարված թաղամասի քաղաքաշինական պատկերը:
Պատասխանատուն վստահեցրեց՝ լուրջ ուսումնասիրություն կիրականացվի, և իրենք այս հարցում հետևողական կլինեն: Դեկտեմբերի 1-ից սկսվելու են ստուգումները Շիրակի մարզում: Շրջակա միջավայրի հոգատարությունը լինելու է առաջնային:
«Բոլորիս նպատակը պետք է լինի շրջակա միջավայրի պահպանությունը: Մարզերում բնապահպանական խնդիրներ ունենք»- ասաց Եղիշե Տերտերյանը:
Մանրամասները տեսանյութում: