28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 29, 2017

Հայաստանը պետք է ակտիվ քայլեր անի՝ Իրանի հետ մտերմանալու համար․ քաղաքագետ

Քաղաքագետ Լևոն Շիրինյանն այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Իրանի ԱԳ նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆի այցը Հայաստան, նշեց, որ Իրանը պետք է օժանդակի Հայաստանին՝ անկախությունը ամրապնդելու համար։ «Հայաստանը ինքն ավելի ակտիվ քայլեր պետք է ձեռնարկի Իրանի հետ մերձենալու համար, քանի որ հայ-իրանական հարաբերություններն ավելի ամուր կարող են լինել»,- ասաց նա՝ նշելով, որ եթե այդ հարցում Հայաստանն ակտիվություն […]

«Մենք հաղթանակած բանակի զինվորներ ենք և պարտավոր ենք բարձր պահել այդ կոչումը»

  Հայրենիքի սահմաններն անառիկ պահող դիրքապահ տղաների` որպես մերօրյա հերոսների նվիրական առաքելությունն արժևորելու, հանրության լայն շրջանակներին նրանց հավաքական կերպարը ներկայացնելու, բանակ-հասարակություն կապը ամրապնդելու, ինչպես նաև մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը խթանելու նպատակով ներկայացնում ենք «Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագիրը: Ծրագիրն իրականացնում է «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությունը ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող […]

Ադրբեջանը կուրախանա Բաբայանի ազատազրկման փաստով

Գրականագետ Դավիթ Գասպարյանն, այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով Սամվել Բաբայանի ազատազրկմանը, նշեց՝ խորապես ցավում է կատարվածի համար։ Գրականագետը նշեց՝ նա, ով ապագայում, միգուցե, դառնար հերոս, էլ հերոս չի դառնա, որովհետև կմտածի, որ ապագայում իրեն էլ են այդպիսի բաներ սպասվում. Հիշեցնենք՝ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն «Իգլայի» գործով մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 6 տարվա […]

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Բրազիլիայի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսը: Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ՝ խորհրդանշական համարելով, որ նա պաշտոնն ստանձնում է նշանակվել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանական 25-րդ տարում, ինչը լավ առիթ է ամփոփելու միջպետական հարաբերությունների քառորդդարյա ուղին […]

Մասնագետները Մոսկվայում ներկայացրել են Հայաստանի փորձը

Այս օրերին Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության պաշտոնական հրավերով ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը և բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը Մոսկվայում մասնակցում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի բուժմամբ և կանխարգելմամբ զբաղվող մասնագետների երրորդ համառուսական ֆորումին: ՌԴ Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան կարևորել է Հայաստանի հետ համագործակցությունը` ընդգծելով Ռուսաստանի Դաշնության կողմից նվիրաբերված շարժական բուժախտորոշիչ կլինիկաների և Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության ինստիտուտի հետ համատեղ […]

«Ռուսաստանը նահանջում է» /տեսանյութ/

«2013   թվականի սեպտեմբերին Ռուսաստանը վերելքի մեջ էր, նա ձեռնոց էր նետել Արևմուտքին և արևմտյան արժեքային համակարգին, փորձում էր վերականգնել նախկին Սովետական Միությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը։ Բանախոսը շեշտեց՝ կայսրությունը վերականգնելու համար Ռուսաստանի ռեսուրսները շատ քիչ են։ «Ռուսաստանը նահանջում է, զիջումներ է անում։ Այդ զիջումներից մեկը նախկին […]

Հայաստանը դարձել է «Օզոնային շերտի պահպանության» մրցանակի արժանացած տարածաշջանային առաջին երկիրը

2017 թվականի նոյեմբերի 20–ից 24-ը  Մոնրեալում կայացել է «Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննայի կոնվենցիայի կողմ երկրների համաժողովի տասնմեկերորդ և «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության կողմ երկրների քսանիններորդ հանդիպումը: Այս երկու միջազգային համաձայնագրերը թերևս ամենահաջողվածներն են, քանի որ վավերացված են ՄԱԿ-ում գրացնված բոլոր 197 երկրների կողմից: Միջազգային հանրության միահամուռ ջանքերի շնորհիվ ողջ աշխարհում արդեն […]

Նախկին ավագ դատախազին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար. վերջինս կալանավորվել է

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում դեռևս 09.06.2012թ.-ին քրեական գործ է հարուցվել փաստաթղթեր կեղծելու, խաբեությամբ ուրիշի գույքը հափշտակելու և հափշտակության փորձ կատարելու, ինչպես նաև դատախազի կողմից կաշառք ստանալու դեպքերի առթիվ: Հիշյալ գործով պարզվել է, որ 40.000 ԱՄՆ դոլար վարկ ստանալու համար ՀՀ քաղաքացի Սերգեյ Ափոյանի կողմից կեղծ սեփականության վկայական ներկայացնելու վերաբերյալ հաղորդմանն օրենքով սահմանված կարգով ընթացք չտալու […]

«Խելոք գառը երկու մոր կաթ է ուտում» /տեսանյութ/

Գրականագետ Դավիթ Գասպարյանը վստահ է ՝ թեև ՀՀ-ն ՌԴ-ին կապված է հազար ու մի թելերով, այդուամենայնիվ, մեր երկիրը պիտի ինքնուրույն լինի։ «Մենք չպետք է մեկուսանանք, պիտի վարենք համակողմանի քաղաքականություն․ սա մեր ապրելակերպը պիտի լինի։ Ինչո՞ւ պետք է մեզ նեղ, անցանկալի վիճակի մեջ դնենք։ Ընդունում եմ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, բայց ՌԴ-ի հետ մեր դաշնակցային հարաբերույթունները պիտի պահենք, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի