28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Հայաստանը դարձել է «Օզոնային շերտի պահպանության» մրցանակի արժանացած տարածաշջանային առաջին երկիրը

2017 թվականի նոյեմբերի 20–ից 24-ը  Մոնրեալում կայացել է «Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննայի կոնվենցիայի կողմ երկրների համաժողովի տասնմեկերորդ և «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության կողմ երկրների քսանիններորդ հանդիպումը: Այս երկու միջազգային համաձայնագրերը թերևս ամենահաջողվածներն են, քանի որ վավերացված են ՄԱԿ-ում գրացնված բոլոր 197 երկրների կողմից: Միջազգային հանրության միահամուռ ջանքերի շնորհիվ ողջ աշխարհում արդեն հաջողվել է կրճատել օզոնաքայքայիչ նյութերի շուրջ 99%: Կայացած հանդիպումն առանձնահատուկ էր նրանով, որ այս տարի նշվում է Մոնրեալի արձանագրության 30-րդ ամյակը: Շատ խորհրդանշական է, որ հենց այդ հանդիպման ընթացքում պաշտոնապես հայտարարվեց, որ արձանագրության ջերմոցային գազեր հանդիսացող հիդրոֆտորածխածիններ կարգավորող Կիգալիի ուղղումն արդեն վավերացվել է 21 երկրների կողմից, ինչն անհրաժեշտ էր ուղղումն ուժի մեջ մտնելու համար:

Հանդիպման 4-րդ օրը տեղի է ունեցել նախարարական կլոր սեղան՝ նվիրված Մոնրեալի արձանագրության 30 տարվա ձեռքբերումներին և ապագա ծրագրերին: Կլոր սեղանին մասնակցել են Կանադայի, Էստոնիայի, Գվատեմալայի, Մալդիվների, Ռուանդայի և Հայաստանի Հանրապետության համապատասխան ոլորտի պետական մարմինների ներկայացուցիչներ՝ նախարարների կամ նախարարների տեղակալների մակարդակով, ինչպես նաև ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի գործադիր տնօրեն Էրիկ Սոլհայմը: Կլոր սեղանի ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը ներկայացրել է Հայաստանում Մոնրեալի արձանագրության իրականացմանը նպաստող կարևորագույն նվաճումները, արձանագրության իրականցումից քաղված դասերը և դրանք այլ բնապահպանական խնդիրների լուծման համար կիրառելու հնարավորությունները, ինչպես նաև  օզոնային շերտի ուսումնասիրությունների կայունությունն ապահովելու հնարավոր ուղիները ու Մոնրեալի արձանագրության իրականացման հաջորդ քայլերը:  

Հանդիպման առաջին օրվա ավարտին տեղի է ունեցել Մոնրեալի արձանագրության 30-րդ ամյակին նվիրված Օզոնի հանդիսավոր մրցանակաբաշխությունը 8 անվանակարգերով: Հայաստանի Հանրապետության Օզոնի ազգային կենտրոնը «Կրեատիվ աշխատանք երիտասարդների հետ» անվանակարգում արժանացավ «Օզոնային շերտի պահպանության» մրցանակի` դառնալով որևէ մրցանակի արժանացած Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ցանցի միակ երկիրը:

Հանդիպման ընթացքում Հայաստանի Հանրապետության օզոնի հարցերով ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանը  ընտրվել է Վիեննայի կոնվենցիայի կողմ երկրների 11-րդ հանդիպման համանախագահ: 

Հանդիպման ընթացքում տեղի էր ունեցել Ուզբեկիստանի ՄԱԶԾ գրասենյակի կողմից կազմակերպված կլիմայի փոփոխությանը և օզոնային շերտի պահպանությանը նվիրված միջազգային լուսանկարչական մրցույթի հաղթողների աշխատանքների ցուցահանդեսը: Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող Լուսինե Թորոսյանի լուսանկարը «Օզոնային շերտի պահպանություն» անվանակարգում արժանացել է առաջին պատվավոր տեղին: Այսուհետ Լուսինեի աշխատանքը կախված է լինոլու Մոնրեալի արձանագրության իրականացման համար ստեղծված Բազմակողմանի հիմնադրամի գործադիր քարտուղար Էդուարդո Գանեմի աշխատասենյակում:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ