26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 3, 2017

Խոշոր ավտովթար. BMW-ն վերածվել է մոխրակույտի, կան վիրավորներ

Երեկ ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Shamshyan.com-ը հաղորդում է, որ ժամը 19։20-ի Վրաստանի Հանրապետության Բոլնիսի շրջանի Բոլնիս գյուղի բնակիչ՝ 22-ամյա Խաչատուր Մանուչարյանը իր վարած BMW մակնիշի QQ 046 MM համարանիշի ավտոմեքենայով Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։ Վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել և այն ամբողջովին […]

«Ի դեմս մեր նախագահի՝ ունենք ղարաբաղյան խնդրի, պաշտպանության, անվտանգության հարցերում բավականին հզոր մեկը»

«Հանրապետության նախագահը` որպես իմ ղեկավար, որպես անվտանգության երաշխավոր, կատարում է իր բոլոր գործառույթները»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց  Սփյուռքի նախարար, ՀՀԿ անդամ Հրանուշ Հակոբյանը:  Հարցին՝ նշանակում է, որ Ձեզ համար էլ Սերժ Սարգսյանը երկրի անվտանգության երաշխավորման տեսանկյունից անփոխարինելի է, Հրանուշ Հակոբյանը պատասխանեց. «Իհարկե: Մեր անվտանգության, Ղարաբաղի  խնդրի կարգավորման հարցում չկա մեկ այլ անձնավորություն, որ այդքան […]

Ուրախության աղոթք

Սիրելի՛ Տեր, ուրախությունը այն պատգամաբերն է,  որ մեր աղոթքները Քեզ է հասցնում: Աղոթքը կարող է լինել խունկի նման վեր բարձրացող, կարող է լինել նաև` մշուշի նման ցած սահող, որ հողին կառչած լինելով` չունի կարողություն սավառնումի: Ամենատես Աչքը, ամեն ինչ Ունկնդրողը` լսում ու ճանաչում է վեր ելնող աղոթքի ամեն մի ելևէջ: Սակայն ճշմարիտ հավատքի աղոթքը` տեսնող, […]

Մյուս տարվա համար նոր դեսպանատներ բացել չեն պլանավորում. թանկ հաճույք է

«ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը ՀՀԿ պատգամավոր Շիրակ Թորոսյանը Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանին հարցրեց, թե արդյոք բյուջեով նախատեսվում է 2018թ-ին նոր դեսպանատներ կամ հյուպատոսություններ բացել: «Ես շարունակում եմ մնալ իմ մշտական համոզմանը, որ Ջավախքում անհրաժեշտ է առանձին հայաստանյան հյուպատոսություն բացել և այդ ուղղությամբ Վրաստանի իշխանության հետ գործուն աշխատանքներ տանել»,-ասաց նա: […]

Ինչպես ՌԴ-ը, ՀՀ-ն է՞լ կարող է առանձին պետությունների հետ միություն կազմել

«ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանից հետաքրքրվեց, թե ՀՀ-ն որպես առաձին սուբյեկտ պետություն , բայց միաժամանակ որպես ԵԱՏՄ անդամ, իրավունք ունի առաձին պետությունների հետ մաքսային միություն կազմել: Շավարշ Քոչարյանը հստակեցրեց, որ ինչպես ՀՀ-ն, այնպես էլ ՌԴ-ն մեկ մաքսային տարածքում են: «Բայց այնուամենայնիվ […]

S-400-ների վերաբերյալ ռուս-թուրքական պայմանագրի արժեքը կանցնի 2 մլրդ դոլարը

Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) զենքերի և բարձր տեխնոլոգիաների արտադրությամբ զբաղվող «Ռոստեխ» պետական ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը խոսել է «S-400» ՀՕՊ համակարգերի մատակարարման վերաբերյալ օգոստոսի 23-ին կնքած ռուս-թուրքական պայմանագրի որոշ մանրամասների մասին։ Ըստ թուրքական  «Haberler» լրատվամիջոցի՝ Չեմեզովը հայտնել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև «S-400» վերաբերյալ կնքած պայմանագրի արժեքը անցնելու է 2 մլրդ դոլարի սահմանը։ Թուրքական […]

Ի՞նչ են հայտնաբերել «Զինված խմբի» գործով ամբաստանյալների տնից.հրապարակվել է ցուցակը

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Զինված խմբի» գործով դատական նիստը: Նշենք, որ դատարանը հետազոտվում է ործում առկա ապացույցները: Այսօր դատարանը հրապարակեց  հրապարակեց ամբաստանյալների բնակարաններից խուզարկության արդյունքում հայտնաբերված իրերի ցանկը:  Ամբաստանյալներից Հրանտ Վարդանյանի բնակարանից խուզարկության արդյունքում հայտնաբերվել է սպիտակ փոշենման զանգված, որն առգրավվել է իրավապահ մարմինների կողմից: Իսկ Խաչիկ Ավետիսյանի բնակարանի խուզարկության արդյունքում […]

Կրակոցների ժամանակ գյուղացիները հավաքվել են ընտրյալ համայնքապետի կողքին. Չինարիում անհանգիստ են

«Տավուշի մարզի նախկին Շամշադինի տարաշծաշրջանը միանում է Բերդին, այսինքն՝ 16-17 գյուղական համայնք կմիանան Բերդ քաղաքային համայնքին: 17 համայնքները կվերանվանվեն բնակավայրի, որտեղ կլինեն ներկայացուցիչներ: Սա իհարկե անհանգստացրել է մարդկանց, նոր բան է և մարդիկ դժվարությամբ են ընդունում: Հաստիքներ կկրճատվեն ու նաև մենք սահմանային համայնքներ ենք ու գյուղացիները չեն պատկերացնում ոնց է լինելու»,- Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում […]

Մահացել է Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտյալ Էդվարդ Գրիգորյանը

Այս գիշեր ՔԿՀ-ում մահացել է Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտյալ Էդվարդ Գրիգորյանը. Henaran.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՔԿՀ վարչության մամուլի խոսնակ Գոռ Ղլեչյանը՝ հավելելով, որ վերջինս գիշերը սրտի շրջանում սուր ցավեր է ունեցել,  շտապ օգնության մեքենայով նրան տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ գրանցվել է կենսաբանական մահ։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ի 18-րդ տարելիցից առաջ Էդուարդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի