28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ի՞նչ են հայտնաբերել «Զինված խմբի» գործով ամբաստանյալների տնից.հրապարակվել է ցուցակը

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Զինված խմբի» գործով դատական նիստը:

Նշենք, որ դատարանը հետազոտվում է ործում առկա ապացույցները: Այսօր դատարանը հրապարակեց  հրապարակեց ամբաստանյալների բնակարաններից խուզարկության արդյունքում հայտնաբերված իրերի ցանկը:

 Ամբաստանյալներից Հրանտ Վարդանյանի բնակարանից խուզարկության արդյունքում հայտնաբերվել է սպիտակ փոշենման զանգված, որն առգրավվել է իրավապահ մարմինների կողմից: Իսկ Խաչիկ Ավետիսյանի բնակարանի խուզարկության արդյունքում հայտնաբերվել են փամփուշտներ, որոնք եւս առգրավվել են: Ամբաստանյալներից Արա Պողոսյանի ննջասենյակից էլ իրավապահները նոթատետր են հայտնաբերել, որտեղ տարօրիանկ բոցանդակությամբ գրառումներ են եղել «Ձեռք բերել պետական իշխանությունը եւ կառուցել հզոր պետություն: Թող մարեն աչքերս, միայն թե ծագի Հայաստանի արեւը»:

Արա Պողոսյանը հայտարարել է, որ դրանք իրեն չեն պատկանում ու պատկանել են հանգուցյալ աներոջը:«Զինված խմբի» ղեկավար  Արթուր Վարդանյանի գրասենյակից էլ հայտնաբերվել է 1000 եվրո, բանկային քարտեր, համակարգիչ, որոնք առգրավվել են: Հակոբ Հակոբյանի ավտոտնակից  էլ հյատնաբերվել է հրացան, նա հայտարարել է, որ այն պատկանում է ՌԴ Սամարա քաղաքում բնակվող հորեղբորը, բացի այդ հայտնաբերվել է ինքնաշեն նիզակ:

Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են, ապա կալանավորվել:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի եւ 2-րդ մասերով եւ 235–րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ Հանցավոր համագործակցություն ստեղծելը եւ դրան մասնակցել եւ Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ