27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 3, 2017

Դոլարի ու եվրոյի փոխարժեքներն աճել են

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 3-ին, կազմել է 478.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.23 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից: Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել 633.47 դրամ (նվազել է 2.61 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 561.30  դրամ (աճել է 0.56 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.24 դրամ (նվազել է […]

«Դարի հանցագործությունը»․ ոստիկանները ձերբակալել են 7-ամյա երեխային՝ պաղպաղակ գողանալու համար

Կրասնոյարսկի շրջանում իրավապահ մարմինները ձերբակալել են 7-ամյա երեխային, ով 12 ռուբլի արժողությամբ պաղպաղակ էր գողացել։  Ականատեսները պատմել են, որ տեղի ունեցածն իրենց համար իսկական շոկ էր։ «Հսկաներն ավտոմատներով եկան, երեխան վախից սկսեց կակազել։ Խանութում բոլորն առաջարկում էին վճարել պաղպաղակի դիմաց»,- պատմել են նրանք։ Ընդ որում, երբ ոստիկանները փորձել են տանել երեխային, նրա ծնողներից ոչ մեկ […]

Ձերբակալվել է չինուհուն բռնաբարած անձը

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել՝ օտարերկրյա քաղաքացուհու նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ։ Կասկածյալը ձերբակալվել է։ ՉԺՀ քաղաքացուհուց հաղորդում է ստացվել, որ հոկտեմբերի 1-ին «Խոր Վիրապ» վանական համալիրից վերադառնալիս անծանոթ մի տղամարդ առաջարկել է իրեն տեղափոխել Երևան, ապա մեքենան վարել այլ ուղղությամբ, որտեղ իր […]

Մեր դեմքն ուղղենք դեպի ուսուցիչը. Ռուզան Մուրադյան

Համաձայն ՀՀ Կրթության մասին օրենքի. «Կրթության ոլորտում պետական քաղաքականության հենքն ազգային դպրոցն է, որի գլխավոր նպատակը մասնագիտական պատշաճ պատրաստվածություն ունեցող և համակողմանիորեն զարգացած, հայրենասիրության, պետականության և մարդասիրության ոգով դաստիարակված անձի ձևավորումն է։» Այսօր մենք գիտենք, որ մրցունակության կարևորագույն գործոնը մարդկային կապիտալն է, հանրակրթությունը արդյունավետ և մրցունակ կապիտալ ստեղծելու հիմքն է, իսկ դպրոցի հենասյունը ուսուցիչն է: Մարդկային հզոր […]

Ռուսաստանը հրաժարվել է Թուրքիային տրամադրել S-400 ՀՕՊ համակարգերի գաղտնաբառերը

Ռուսաստանի դաշնությունը (ՌԴ) հրաժարվել է կատարել Թուրքիայի խնդրանքը, որով պաշտոնական Անկարան ցանկանում էր  ստանալ  S-400 ՀՕՊ  համակարգերի գաղտնաբառերը: Այդ մասին հայտնում է «Sputniknews» լրատվամիջոցի թուրքական ծառայությունը` հղում անելով ռուսական «Gazeta» լրատվակայքին: Միջանկյալ հիշեցնենք, որ Թուրքիան ու Ռուսաստանը  արդեն ստորագրել են S-400-ների վերաբերյալ վաճառքի պայմանագիրը:  «Մենք մերժեցինք թուրքերի այն պահանջը, որով նրանք ցանկանում էին տեսնել S-400-ների մեխանիզմը: […]

Նախագահը որոշում կայացնելիս 3-4 քայլ առաջ է մտածում

Մաքսային միությանը միանալու մասին 2013 թվականի սեպտեմբերի 3-ի որոշումն այն ժամանակ բուռն ու երկարատև քննարկում-քննադատությունների առիթ դարձավ: Խոսեցին ովքեր ասես, ասացին ինչ ասես: Դրանից օրեր անց` նույն թվականի սեպտեմբերի 21-ին, Անկախության իր տարեկան ուղերձում Նախագահ Սերժ Սարգսյանը տոնական ամբիոնից բոլորիս մեկ այլ ուղերձ էլ էր հղում: Նա ասում էր. «…մենք շարժվում ենք մի նոր ճանապարհով, […]

«Գագիկ Ծառուկյանը չի ճնշել Վարդան Ղուկասյանին»

«Պարոն Ծառուկյանի հետ այդ թեմայով խոսելու հնարավորություն չի եղել, նա գործուղման է արտերկիր։ Ինչ վերաբերում է կոնկրետ մեր պատգամավորների հետ կապված այդ հարցին, ապա կուզենայի իմ գործընկերների ուշադրությունը հրավիրել այլ խմբակցությունների, այլ կուսակցությունների ներկայացուցիչների գործողություններին, որոնք ևս օգտվում են վարձով բնակարանի հնարավորությունից»,-այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն՝ անդրադառնալով իրենց խմբակցության պատգամավորների քայլին, […]

Շեշտակի գնաճ է. պատգամավոր

«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն ԱԺ հայտարարությունների ժամին բարձրացրեց  ներկայիս ՀՀ սոցիալ-տնտեսական իրավիճակի հարցը՝ ներկայացնելով թվեր: Ըստ նրա՝ ընտանիքների անապահովվածության գնահատման համակարգում 16 թ-ի հունվարի մեկի դրությամբ ընդգրկված է 47. 276 կենսաթոշակառու, որից 35 867-ը աղքատության նպաստ է ստանում: Աղքատության մակարդակը 30% է, այսինքն՝ երկրի 1 մլն մարդ: Վահե Էնֆիաջյանի խոսքով՝ միգրացիային զուգընթաց ցածր ցուցանիշներ […]

Այսօր թիվ մեկ մարտահրավերը «մի վնասիր»-ն է. Շարմազանով (տեսանյութ)

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ԱԺ հայտարարությունների ժամին իր ելույթում ասաց, որ տարածաշրջանային վերջին զարգացումներն ու «Հայրենիք-Սփյուռք» համաժողովը ցույց տվեցին, որ մեր թիվ մեկ օրակարգային հարցը ՀՀ-ի և Արցախի անվտանգությունն է:  Դրանց կենտեքստում նա կարևորեց նախագահ Սարգսյանի ելույթի սկզբունքները Նյու Յորքում: Որպես առաջին սկզբունք Շարմազանովը նշեց, որ Արցախը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան ունի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՍեպտեմբերիՆոյեմբերի

Ամենաընթերցված