26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 5, 2017

«Հայաստանը չմասնակցեց, քանի որ մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք»

«Ես շատ ուրախ եմ, որ ՀՀ իշխանությունները որոշեցին չմասնակցել ՆԱՏՕ-ի զորավարժություններին, լրացուցիչ ապացույց ստացա, որ ռուսական իմպերիան ճնշում է իր հարևան փոքր պետություններին»,-այսօր ասուլիսին ասաց քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը, ապա հավելեց. «Ռուս ժողովրդին կարեկցում եմ մուսուլմանական մայդանի առիթով, երեկ այնտեղ մուսուլմանական մայդան է սկսվել Գրոզնիում և Մոսկվայի կենտրոնում»: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Արմեն Առաքելյանն էլ համաձայնեց, […]

Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն գրականագետ Ազատ Եղիազարյանը և քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը: ԹԵՄԱ՝ Երևանի փողոցների անվանափոխության կարևորությունը. Երևանի ավագանու Կրթության, մշակույթի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը ձայների մեծամասնությամբ բացասական եզրակացություն է տվել «Ելք» խմբակցության անդամների կողմից առաջարկված փողոցների անվանակոչության նախագծերին:

Հիսուսը բռնեց նրա ձեռքից, վեր բարձրացրեց

Երբ նրանք մյուս աշակերտների մոտ եկան, տեսան, որ մի մեծ բազմություն է հավաքվել նրանց շուրջը, և Օրենքի ուսուցիչները վիճում են նրանց հետ։ Ամբողջ ժողովուրդը, հազիվ նրան տեսած, զարմացավ և վազեց նրա մոտ՝ ողջունելու նրան։ Հիսուսը հարցրեց իր աշակերտներին. -Ինչի՞ մասին էիք վիճում նրանց հետ։ Ժողովրդի միջից մեկն ասաց Հիսուսին. -Վարդապե՛տ, քեզ մոտ եմ բերել որդուս, […]

Սերժ Սարգսյանին օգնելու ենք, որ երկիրը ոտքի կանգնեցնի. «թեժ» կրքեր ասուլիսին (տեսանյութ)

Կոմունիստական կուսակցության անդամ Վազգեն Սաֆարյանն ու ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն այսօր ասուլիսի ժամանակ վեճի բռնվեցին՝ խոսելով փողոցների անվանափոխության ու կոմունիստական ժամանակաշրջանի ձեռքբերումներից ու կորուստներից: Վազգեն Սաֆարյանն ասում է, որ բոլշևիկները եկան, ու պետությունը բարգավաճեց, իսկ Ազատ Արշակյանը պնդում է, որ նրանք կործանեցին երկիրը: Վազգեն Սաֆարյանը նաև նշեց, որ իրենք այս պահին ընդդիմություն են, սակայն ընդդիմություն […]

2018-ի ապրիլին ՀՀԿ-ն ՀՅԴ-ի հետ միասին նոր կառավարություն կձևավորի. Էդուարդ Շարմազանով

«Այս կառավարության վարչապետի փոփոխության հարց չկա, որովհետև դե յուրե այս կառավարությունը գործելու է մինչև ապրիլ և այս կառավարության փոփոխության հարց չկա: Մենք նման օրակարգ չունենք: Բայց դե յուրե 2018-ի ապրիլից հետո, երբ Հայաստանն ամբողջությամբ անցնի խորհրդարանական համակարգի, բնականաբար ՀՀԿ-ն իր կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի հետ միասին պետք է նոր կառավարություն ձևավորի»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց  ԱԺ փոխնախագահ, […]

Հանրային հեռուստաընկերության անակնկալը /տեսանյութ/

Հաղորդավար Ֆելիքս Խաչատրյանը երկար լռությունից հետո վերադառնում է եթեր: Հանրային հեռուստաընկերության նոր եթերաշրջանում Ֆելիքս Խաչատրյանը կներկայանա նոր նախագծով, որտեղ կբացահայտվի աստղային զույգերի «Սիրո բանաձևը» :  

Արցախի խորհրդարանը կգումարի հատուկ նիստ՝ նվիրված նախագահի պաշտոնի ստանձնմանը

Ազգային ժողովի նիստերի փոքր դահլիճում սեպտեմբերի 5-ին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի մշտական հանձնաժողովների և խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ, տեղեկացնում է Արցախի Ազգային ժողովի մամուլի ծառայությունը: Խորհրդակցության ընթացքում Աշոտ Ղուլյանը պատգամավորներին է ներկայացրել առաջիկայում սպասվող խորհրդարանական աշխատանքները՝ մասնավորապես անդրադարձել ԱԺ հատուկ նիստին, որը հրավիրվում է սահմանադրության պահանջով: Այս առթիվ, կանոնակարգային դրույթներին համապատասխան, […]

Թուրքիայի նախագահի խոսնակն արձագանքել է Շուլցի ու Մերկելի հայտարարություններին

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը արձագանքել է Գերմանիայի կանցլերի երկու թեկնածուների՝ Մարտին Շուլցի և Անգելա Մերկելի կողմից  հեռուստաբանավեճի ընթացքում Թուրքիայի վերաբերյալ արած հայտարարություններին: «CNNTurk»-ը հղում անելով Քալինի թվիթերյան գրառմանը, նշում է, Թուրքիայի նախագահի  մամուլի խոսնակը գերմանացի քաղաքական գործիչների հայտարարությունը որակել է որպես «պոպուլիզմի դրսևորում» և նշել, որ դրանք սերմանում են այլատյացություն, խտրականություն և թշնամություն: […]

«Իշխանություններն ինչ ուզում են , «Ելքի» միջոցով են բերում քաղաքական դաշտ» (տեսանյութ)

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Արմեն Առաքելյանը կարծում է, որ փողոցների անվանափոխությունը, որն առաջ է բերում Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը, օրակարգային խնդիր չէ: «Ժամանակավրեպ է, լրիվ շեղում են ու քաղաքական օրակարգ են նետում ոչ կարևոր հարց»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: Վերջինս նկատեց, որ այսօր քաղաքապետռարանում շատ ավելի լուրջ հարցեր կան քննարկելու: ««Ելքին» երևի դա են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՕգոստոսիՀոկտեմբերի