26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 18, 2017

Պայմանագրային զինծառայողի սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

  Քննչական կոմիտեի զինվորական քրեական գործերով վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 32- ամյա տղամարդու սպանությունը, հարուցվել է քրեական գործ, տեղեկացնում են ՔԿ լրատվական ծառայությունից։ Օգոստոսի 17-ին՝ ժամը 15.10-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Ներքին Կարմիրաղբյուր գյուղին պատկանող «Չնգի» կոչվող հանդամասում այրված ավտոմեքենա կա:  Անմիջապես դեպքի վայր է […]

Սա հենց այն վստահությունն է, որն անհրաժեշտ է

Պողոս առաքյալն ասում է, որ մեր զենքերը զորավոր են, ուրեմն նաև արդյունավետ են: Մեր առաջին զենքը Աստծո Խոսքն է: Որպեսզի ճիշտ օգտագործի զենքը, ռազմիկը պետք է գլուխ հանի նրանից ու վստահ լինի նրանում: Երբ Պողոսը եկավ Կորնթոս, նա գիտեր, որ եկել է մի քաղաք, ուր մարդիկ տարված են փիլիսոփայությամբ և կրոնով: Նա հանեց իր հավատարիմ […]

«Երեխային դպրոց ուղարկելու համար պետք է մոտավորապես 300 դոլար»

«Երեխաներին դպրոց գնալուն նախապատրաստելը կարևոր խնդիր է, որպեսզի նա կարողանա 40 րոպե նստի, գրիչը բռնի, արդեն տառերը գրի, լսի, հասկանա, պատասխանի, ձևակերպի պատասխանը և ամենակարևորը՝ շփվի իր նոր ընկերների հետ», – ների հետ հանդիպման ընթացքում նշել  սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Բանախոսը շեշտեց՝ ըստ սոցիոլոգիական  տվյալների՝ նախադպրոցական տարիքի 100 հազար երեխա Հայաստանում չի այցելում մանկապարտեզներ, ինչը նշանակում […]

Գյուղնախարարությունում քննարկվել են խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի առաջիկա ծրագրերը

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարում էր հիմնադրամի խորհրդի նախագահ, ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Գյուղնախարարությունից    հայտնում են, որ նիստի օրակարգի հիմնական հարցը Հիմնադրամի կողմից ներկայումս իրականացվող եւ առաջիկա ծրագրերի քննարկումն էր: Նիստի սկզբում Հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը ներկայացրել է նոյեմբերին նախատեսվող […]

«Հայ երգն իմ սրտի մեջ է, իսկ պարը՝ արյանս» /վիդեո/

22-ամյա Հռիփսիմեն այժմ սովորում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Հռիփսիմեն հիմնականում երգում է ժողովրդական, հայրենասիրական երգեր և, ինչպես ինքն է նշում, առանց երգի իր կյանքը պատկերացնել չի կարող: Նշենք, որ երգչուհին առաջիկայում պատրաստվում է թողարկել նոր տեսահոլովակ: Իր հաջողությունների, անելիքների ու նպատակների մասին Հռիփսիմե Սարգսյանը պատմել է Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում:   -Հռիփսիմե՛, պատմե՛ք […]

Փրկարարական ջոկատները շարունակում են աշխատանքները Խոսրովի արգելոցում. թռիչք կիրականացնի նաև ՌԴ ԱԻՆ ինքնաթիռը

  Օգոստոսի 18-ին վաղ առավոտյան ՀՀ ՊՆ ուղղաթիռի միջոցով Խոսրովի անտառի պետական արգելոցում իրականացված հետախուզության արդյունքում պարզվեց, որ անտառի անմատչելի (ցամաքային ճանապարհով) տարածքներում առկա են ծխացող օջախներ, տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Ըստ աղբյուրի, ՀՀ ՊՆ ուղղաթիռը հրդեհի օջախների տեղանք է  հասցրել ՀՀ ԱԻՆ հատուկ նշանակության փրկարարական խմբերը՝ տեղում հետմարման աշխատանքներ իրականացնելու նպատակով: ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ […]

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ինդոնեզիայի նախագահին

  Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ինդոնեզիայի Հանրապետության նախագահ Ջոկո Վիդոդոյին Ինդոնեզիայի անկախության օրվա կապակցությամբ, տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից:  Նշենք, որ Ինդոնզեզիան 1945 թվականի օգոստոսի 17-ին հռչակել է իր անկախությունը Նիդերլանդներից, իսկ որպես պետություն ճանաչվել է 1949 թվականի դեկտեմբերի 27-ին:

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի թագավորին` Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ

  Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի Թագավոր Ֆելիպե Վեցերորդին Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ, որը տասնյակ անմեղ զոհերի և վիրավորների պատճառ է դարձել, տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից:  «Վշտի ու կորստի այս ծանր պահին իմ անկեղծ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ, Իսպանիայի բարեկամ ժողովրդին ու զոհվածների հարազատներին՝ մաղթելով ուժ […]

Իրանը հույս ունի Հայաստանի միջոցով դուրս գալ եվրասիական շուկա. Հայաստան-Իրան համագործակցության նոր հուշագիր

  Օգոստոսի 17-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահի խորհրդական, Առևտրական ազատ գոտիների համադրման խորհրդի քարտուղար Աքբար Թորքանը ստորագրել են համագործակցության հուշագիր։ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ հուշագրի նպատակն է սահմանել Հայաստանի և Իրանի միջև ազատ տնտեսական գոտիների ոլորտում համագործակցության հիմնական ուղղությունները, մասնավորապես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՀուլիսիՍեպտեմբերի