Վազգեն Առաջինի աղոթքից

Տեր Աստված բարի, լուսավորիր մարդկանց հոգիները, հաշտեցրու, միացրու և զորացրու բազուկները բոլոր նրանց, որ աշխարհում գործեն արդարության և խաղաղ գոյակցության համար: Օգնիր, Տեր, բոլորին, որպեսզի սովորեն Քո կամքը կատարել մեր օրերի մարդկային կյանքում, որը լի է երկյուղներով ու ծանր տագնապներով: Բաց մարդկանց աչքերը, որպեսզի նրանք կարողանան տեսնել Քո փրկարար լոյսը և կարողանան հասկանալ, որ ճշմարիտ […]