Էգեյան ծովում կրկին երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի Քանդիլլի Սեյսմիկ ծառայության տվյալների համաձայն, այսօր առավոտյան Էգեյան ծովում երկրաշարժ է գրացվել։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4.2 մագնիտուդ։ Ըստ «Demokrathaber» լրատվական կայքի, 6.96 կմ խորության վրա առաջացած ցնցումները զգացվել են Իզմիրի Դիքիլի շրջանում։ Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 6:20-ի սահմաններում։ Աղբյուր` Ermenihaber.am