Օրական 3-4 բաժակ սուրճը փրկում է վաղաժամ մահվանից. գիտնականներ

Օրական 3-4 բաժակ սուրճը միջին եւ տարեց մարդկանց վաղաժամ մահվան ռիսկը նվազեցնում է 15 տոկոսով: Նման եզրահանգման են եկել Ճապոնիայի գիտնականները, գրում է ТАСС գործակալությունը: Մասնագետները ուսումնասիրություններ են կատարել, որոնց մասնակցել է 40-69 տարեկան 90 հազար մարդ: Արդյունքում պարզվել է, որ հաճախ սուրճ խմողները ավելի քիչ են հանկարծամահ լինում, քան մյուսները: