Սիմոն Մարտիրոսյանը՝ համաշխարհաին ուսանողական խաղերի չեմպիոն

Թայփեյում ընթացող 29-րդ ամառային համաշխարհաին ուսանողական խաղերում («Ունիվերսիադա-2017») 105 կգ քաշային ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը դարձել է «Ունիվերսիադա-2017»-ի չեմպիոն: Հայ ծանրորդը հաղթողի կոչմանն է արժանացել երկամարտի 401 կգ արդյունքով: Հիշեցնենք, որ համաշխարհաին ուսանողական խաղերի չեմպիոն էր դարձել նաև մարմնամարզիկ Արթուր Թովմասնակը: Ծանրորդ Անդրանիկ Կարապետանը (80 կգ) դարձել էր խաղերի արծաթե, իսկ թաեքվոնդոիստ Սերգեյ Վարազդատյանը՝ բրոնզե մեդալակիր: Հայ մարզիկները «Ունիվերսիադա-2017»-ում հանդես են գալու 7 մարզաձևերում՝ ծանրամարտ, սպորտային մարմնամարզություն, ձյուդո, ջրացատկ, սուսերամարտ, թաեքվոնդո և ուշու: