04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու. Շարմազանովը՝ Հոգլանդի հայտարարությունից

«Կարիք չկա այստեղ որևէ սենսացիա փնտրել»,-Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի արեն նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարությանն՝ ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Սա հեռացող համանախագահի հայտարարություն էր, ով որևէ նոր բան չի ասել: Եթե նույնիսկ նայենք, կտեսնենք, որ ամերիկացի համանախագահները հեռանալուց առաջ տեղեկացնում են, թե ինչ փուլում է, ինչի վրա է եղել, և այն ավելորդ աղմուկը, որ կա մեր մամուլում, որ Հոգլանդն ասաց, որ Մոսկվայի փոխարեն Վաշինգտոնն ասաց, ես դրա հետ համաձայն չեմ»,-հավելեց նա:

Վերջինս ընդգծեց, որ ամերիկացի նախկին  համանախագահը նոր բան չի ասել, բացի այդ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր սպառիչ պատասխան տվել է. «Ղարաբաղի հարցում գոնե վերջին տարիներին չի եղել մի հայտարարություն, որի շուրջ ամերիկացի, ռուս և ֆրանսիացի համանախագահները համակարծիք չլինեն: Բոլոր հայտարարությունները երեք համախագահների հայտարարություններն են»,-նշեց Շարմազանովը:

Ինչ վերաբերում է առաջարկված 6 կետերին, ապա Շարմազանովը հիշեցրեց, որ Հոգլանդի այսպես կոչվա կետերը մադրիդյան  սկզբունքների հիմքն են, ապա և Կազանյան փաստաթղթի: «ՀՀ-ն, Արցախի հանրապետությունը մեկ անգամ չէ, որ մեր կարծիքն ասել ենք: Մենք ասել ենք, որ առանցքում պետք է լինի Արցախի ժողովրդի պարտադիր կամարտահայտությունը, նորը ո՞րն է: Ես ևս մեկ անգամ կրկնեմ՝ Արցախը Ադրբեջանի կազմում երբեք չի լինելու, Արցախի միջազգային ճանաչումը ժամանակի հարց է, խնդրի առանցքը Արցախի ժողովդրի պարտադիր կամարտահայտումն է հանրաքվեի միջոցով: Փոխզիջումներ, այո, պետք են, բայց մինչև դրանց մասին խոսելը Ադրբեջանը պիտի ցույց տա, թե որն է իր փոխզիջումը:

Այս 6 կետերից կամ գոնե մադրիդյան սկզբունքների նորացված կազանյան փաստաթղթից Հյաստանը չի հրաժարվել, Ադրբեջանն է հրաժարվել, իսկ մարդկային տրամաբանությունը հոււշում է, որ սովորաբար հրաժարվում է այն կողմը, որին ձեռնտու չէ: Բանակցային գործը ադրբեջանական կողմն է մերժում»,-եզրափակեց Էդուարդ Շարմազանովը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ