27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Պաղպաղակի օր` Կենդանաբանական այգում

«Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով Երևանի քաղաքապետարան–մասնավոր հատված համագործակցությամբ մայրաքաղաքի Կենդանաբանական այգու հանրային տարածքում կազմակերպվել է արդեն ավանդական դարձած «Պաղպաղակի օր» տոն-միջոցառումը։ Առավոտյան ժամը 10:00-15:00-ն այգու այցելուները պաղպաղակ կվայելեն խորհրդանշական` 50 դրամ արժողությամբ` խաղ-մրցույթների և իհարկե, ուրախ երաժշտության հնչյունների ներքո, իսկ միջոցառումները կշարունակվեն մինչև ուշ երեկո: Միջոցառման սառնանուշ աջակից «Աշտարակ կաթ» ընկերությունը պաղպաղակի վաճառքից ստացված ողջ հասույթը կտրամադրի այգու հարավկովկասյան գորշ արջերի խնամքին։

Կենդանաբանականի հանրային տարածքում այցելուներին է սպասում էկոտաղավարը, որտեղ դպրոցահասակ երեխաները կամավորների հետ տեղում թափոններից պատրաստում են պաղպաղակի մանրակերտ, իսկ այցելուները հնարավորություն ունեն հետևելու աշխատանքի ընթացքին։ Օրը հատկապես փոքրիկների համար հրաշալի առիթ է տեսնելու, թե ինչպես են այգու հարավկովկասյան արջուկները վայելում մրգերով ու բանջարեղենով պատրաստված հատուկ արջային պաղպաղակը: Կենդանաբանական այգու այցելուները նշել են, որ իսկապես տոնը ստացված է և իրենց գոհունակությունն են հայտնել նախաձեռնողներին`օրվա խորհրդով անցկացվող զվարճալի ու յուրատիպ միջոցառումների առիթով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ