28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Սա հենց այն վստահությունն է, որն անհրաժեշտ է

Պողոս առաքյալն ասում է, որ մեր զենքերը զորավոր են, ուրեմն նաև արդյունավետ են: Մեր առաջին զենքը Աստծո Խոսքն է: Որպեսզի ճիշտ օգտագործի զենքը, ռազմիկը պետք է գլուխ հանի նրանից ու վստահ լինի նրանում:

Երբ Պողոսը եկավ Կորնթոս, նա գիտեր, որ եկել է մի քաղաք, ուր մարդիկ տարված են փիլիսոփայությամբ և կրոնով: Նա հանեց իր հավատարիմ սուրը և ամբողջությամբ ապավինեց Խոսքի սուր սայրի զորությանը, որը պատերազմում էր իր փոխարեն:

Նա կարող էր վստահորեն ասել. «Ես Քրիստոսի ավետարանը ամոթ չեմ համարում, որովհետև Աստծո զորությունն է փրկելու համար ամեն հավատացողին… որովհետև Աստծով արդարությունը նրանով հայտնվում է…» (Հռոմեացիս 1.16-17):

Սա հենց այն վստահությունն է, որն անհրաժեշտ է պատերազմող քրիստոնյաներին: Վստահությունը Խոսքի հանդեպ դա վստահությունն է մեր գլխավոր զենքերից մեկի հանդեպ:

Երկրորդ զենքը Սուրբ Հոգու ներկայությունն է: Սեփական թուլության և իր մարդկային հնարավորությունների սահմանափակ լինելու գիտակցումը դրդեց Պողոս առաքյալին ասելու, որ իր մեջ գործում է Աստծո զորությունը, որն էլ կարողություն է տալիս հաղթելու հոգևոր պատերազմում:

Երրորդ հզոր զենքը աղոթքն է: «Շնորհակալություն Աստծուն, որ ամեն ժամանակ մեզ հաղթող է անում Քրիստոսումը և իր գիտության հոտը մեզանով հայտնվում է ամեն տեղ» (Բ Կորնթացիս 2.14):

Մենք պետք է մեր հետևից թողնենք Քրիստոսի անուշ բույրը: Մենք չպետք է «խարդախենք Աստծո Խոսքը»՝ ինչպես Պողոսն է ասում, այլ անկեղծորեն և համարձակությամբ քարոզենք Ավետարանը: Եվ եթե մենք աղոթենք Սուրբ Հոգով և խնդրենք Աստծուն, որ տա մեզ անհրաժեշտ բառեր, ապա հաղթանակ կունենանք Քրիստոսում մեր հաջողակ վկայությունների միջոցով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ