28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Պայմանագրային զինծառայողի սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

 

Քննչական կոմիտեի զինվորական քրեական գործերով վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 32- ամյա տղամարդու սպանությունը, հարուցվել է քրեական գործ, տեղեկացնում են ՔԿ լրատվական ծառայությունից։

Օգոստոսի 17-ին՝ ժամը 15.10-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Ներքին Կարմիրաղբյուր գյուղին պատկանող «Չնգի» կոչվող հանդամասում այրված ավտոմեքենա կա: 

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Դեպքի վայրի զննությամբ Ներքին Կարմիրաղբյուր-Պառավաքար ճանապարհի 4-րդ կմ-ին՝ ճանապարհի երթևեկելի մասից դեպի ձախ, հայտնաբերվել է ձորը գլորված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան՝ ամբողջովին այրված, որի մեջ հայտնաբերվել է  մոխրացած դիակ:

Ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական համատեղ գործողությունների արդյունքում պարզվել է դիակի ինքնությունը, ով Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ է, պայմանագրային զինծառայող՝ ծնված 1985թ.:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ «սպանություն»: Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է սպանության շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով նույնպես Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ է, ծնված՝ 1980 թ:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ 32-ամյա ժամկետային զինծառայողը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ է ստացել 2017թ. օգոստոսի 16-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, համագյուղացու՝ 37-ամյա տղամարդու հետ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, որից հետո վերջինս նստեցրել է նրան նշված ավտոմեքենան, գլորել ձորը և այրել:

37-ամյա տղամարդը ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ